Կառավարությունն ավելի քան 3 միլիարդ դրամ հատկացրեց մեկ ճանապարհահատվածի և երկու կամրջի կառուցման համար

 Կառավարություն 3 միլիարդ 114 միլիոն դրամ հատկացրեց Մ6 – Աթան 27,5 կմ ճանապարհահատվածի, ինչպես նաև Պտղնի, Աբովյանի մոտ գտնվող կամրջի և Տավուշի մարզի Թեղուտի մոտ գտնվող կամրջի հիմնանորոգման համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը Կառավարության անդամներին ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Նախագծի ընդունման նպատակն է 2022 թվականին հիմնանորոգման ծրագրով 1 ճանապարհահատվածի և 2 կամուրջների հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար նախատեսել ֆինանսական միջոցներ»,- ասաց Սանոսյանը։

Խոսքը Մ-6 – Աթան 27,5 կմ ճանապարհահատվածի ( ներառում է Թումանյան համայնքի Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ և Աթան բնակավայրերը), Պտղնի և Աբովյանի մոտ գտնվող կամրջի և Տավուշի մարզի Թեղուտի մոտ գտնվող կամրջի հիմնանորոգման մասին է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց այս աշխատանքների իրականացումը։

« Մեկնարկում է շինարարության սեզոնը, և մեր պլանավորվածը իրականացնում ենք. [wsqy 500 կիլոմետր ճանապարհների հիմնանորոգման կամ նորոգման մասին է»,- ասաց Փաշինյանը։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն