Քննարկում հանրային սննդի վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակումների վերաբերյալ

31 մարտի 2022 | | Цитата

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տնտեսական բլոկի պատգամավորների նախաձեռնությամբ մարտի 31-ին  տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ հանրային  սննդի վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակումների վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ եւ տնտեսվարողներ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ մարտի 15-ից ուժի մեջ են մտել հանրային սննդի եւ այլ վայրերում ծխելու սահմանափակումները: Դրանից հետո ստացվել են մի շարք բողոքներ եւ առաջարկներ որոշ տնտեսվարողների, մասնավորապես՝ ծխելու մասնագիտացված ակումբների կողմից: Բաբկեն Թունյանի խոսքով՝ օրենքի կիրառման հետեւանքով ծխելու մասնագիտացված սրահները փակման եզրին են հայտնվել:

«Նարգիլեի գործարար համագործակցության» միության ՀԿ նախագահ Ժորա Փանոսյանը տեղեկացրել է, որ իրենք առաջարկում են նարգիլե ակումբների համար սահմանել առանձին լիցենզիա, իսկ անհավասար մրցակցային պայմաններից խուսափելու համար պատրաստ են իրենց ակումբներից հանել խոհանոցը եւ վճարել հարկեր:

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը նշել է, որ  որեւէ պաշտոնյա թե՛ Կառավարությունից, թե՛ Ազգային ժողովից որեւէ տնտեսավարողի սննկացնելու ցանկություն չունի: Նրա խոսքով՝ օրենքն ուղղված է բնակչության առողջության պահպանմանը, հատկապես՝ դեռահասների: Պատգամավորը նշել է, որ օրենքը համապարփակ է, ընդգրկում է բոլոր ասպեկտները եւ միջազգային գործընկերների կողմից արժանացել է բարձր գնահատականի: Արսեն Թորոսյանի կարծիքով՝ օրենքը փոփոխությունների կարիք չունի. այն ամբողջությամբ ծառայում է նպատակին:

Թեպետ սահմանափակումներն ուժի մեջ են մտել ոչ միանգամից եւ տնտեսվարողներին երկու տարի ժամանակ է տրվել փոփոխություններին հարմարվելու համար, այնուամենայնիվ, 2020 թվականը նրանք կորսված են համարում համավարակի եւ պատերազմի հետեւանքով կրած վնասների պատճառով: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տնտեսական բլոկի պատգամավորները, կարեւորելով հանդերձ բնակչության առողջության պահպանմանն ուղղված քայլերը, միաժամանակ նշել են, որ պետք է հաշվի առնել ընթացիկ տնտեսական իրավիճակը, մի շարք սահմանափակումների պահպանման եւ վերահսկման հնարավորությունները:

Տնտեսվարողները հույս են հայտնել, որ քննարկումը կնպաստի օրենքի փոփոխությանը:

Քննարկման երկրորդ հատվածն անցել է փակ ձեւաչափով:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ամփոփելով քննարկումը, առաջարկները լսելու եւ լուծումներ գտնելու պատրաստակամություն է հայտնել:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն