Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերից օգտվելու նպատակով Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում իրականացվում են իրազեկման աշխատանքներ

25 մարտի 2022 | | Цитата

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ 2022 թվականին հանրապետության մարզերում նախատեսված է իրականացնել «Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության» 13 ծրագիր, որոնք են «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման», «2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման», ««Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության», «Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության», «2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության, «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության», «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության», «Աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցության», «Ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների», «Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռբերման աջակցության», «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման», «Անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման» փորձնական ծրագրերը:
Սույն ծրագրերի մասին հանրությանը իրազեկելու և դրանցից օգտվելու հնարավորություններին ծանոթացնելու նպատակով Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի մասնագետները այցելում են մարզի համայնքներ և որոշ բնակավայրեր, որտեղ հանդիպում են համայնքների, բնակավայրերի, ֆերմերային տնտեսությունների ղեկավարներին, գյուղատնտեսությամբ հետաքրքրված և դրանով զբաղվող կազմակերպություններին և անձանց, նրանց ծանոթացնում կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի իրագործման ձևերին և հնարավորություններին, տեղում ուսումնասիրում և գրառում ծագած խնդիրները, անհրաժեշտության դեպքում դրանց աջակցություն ցուցաբերելու համար:
«Այս հանդիպումների ընթացքում մենք հնարավորություն ենք ունենում անմիջապես շփվել գյուղատնտեսությամբ զբաղվող և ծրագրերով հետաքրքրվող անձանց հետ, պատասխանում ենք նրանց բարձրացված հարցերին, տալիս պարզաբանումներ, իսկ առանձին առաջարկներ էլ մեր կողմից հավաքագրվում են մեկ ընդհանուր փաթեթում՝ ՀՀ Էկոնոմիկաի նախարարություն ներկայացնելու նպատակով »,- տեղեկացնում են մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի մասնագետները։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն