Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

25 մարտի 2022 | Աշխատանքային | Цитата

Կառավարությունը բավարարել է «Իբարի» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մեղրի, ջեմերի, մուրաբաների, նռան գինու արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Աշտարակում։ Ընկերությունը գործում է 2017 թվականից և 4 տարիների ընթացքում ստեղծել է 7 հայկական պրեմիում բրենդներ, ինչպիսիք են Wild Hive սերտիֆիկացված 100% օրգանական մեղրը, Beak Pick, Coloreat, Mrgastan, Boon Bariq ջեմերի և մուրաբաների բերենդները, Riceman բասմատի բրենդը և Rubin նռան գինու բրենդը։ Բոլոր 7 բրենդների դիզայնը Լոնդոնյան հայտնի Pentawards մրցանակաբաշխությանը արժանացել են պլատինե, ոսկե և արծաթե մրցանակների։ Ընկերության արտադրանքը արդեն իսկ արտահանվում է ավելի քան մեկ տասնյակ երկիր այդ թվում՝ ԱՄՆ, Անգլիա, ՌԴ, Բելառուս, Վրաստան և այլն։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է մեծացնել արտադրության ծավալները և արտադրել տարեկան ավելի քան 250 հազար տարա ջեմեր և մուրաբաներ, որոնց մինչև 90 տոկոսը նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ, ԵՄ և ԱՄՆ։ Արդեն իսկ իրականացվել է 7.5 մլն դրամի կապիտալ ներդրում, կիրականացվի ևս 500 մլն դրամի ներդրում՝ գործարանի վարձակալության և հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ստեղծել 27 նոր աշխատատեղ` մինչև 171,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 458 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 53.4 մլն դրամ:

Գործադիրի որոշմամբ «Ջեթ ԷյԷմ» ՍՊԸ-ը նույնպես կօգտվի մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու է ուղևորափոխադրման ոլորտում։ «Ջեթ ԷյԷմ» ՍՊԸ-ն պլանավորում է ներդնել էլեկտրական սկուտերների առցանց՝ մոբայլ հավելվածի միջոցով վարձակալության ծառայություն։ Գործունեությունը սկզբնական շրջանում իրականացվելու է Երևանում, այնուհետև մարզերում։ Ծրագրի նպատակն է Երևան քաղաքի բնակիչներին և զբոսաշրջիկներին ապահովել արագ, էկոլոգիապես մաքուր և անվտանգ տրանսպորտ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 226 մլն դրամի ներդրում՝ էլեկտրական սկուտերների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 9 նոր աշխատատեղ` մինչև 160,000 դրամ միջին աշխատավարձով։ Ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 226 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 31.6 մլն դրամ։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն