Կսահմանափակվեն ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման հարթակներին քաղաքացիների հասանելիության եղանակները

25 մարտի 2022 | Աշխատանքային | Цитата

Գործադիրը առաջարկություններ է ներկայացրել նաև «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ «Շահումով խաղերի, ինտերնետ խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարությունտ տվել է դրական եզրակացություն՝ ներկայացնելով մի շարք առաջարկություններ: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է համարվում նախատեսել, որ «խաղերի խաղացողը խաղին մասնակցության համար կարող է օգտվել միայն իր բանկային հաշիվներից՝ բացառելով այլ վճարահաշվարկային համակարգերից օգտվելու հնարավորությունը», այսինքն՝ թույլատրել միայն բանկային հաշիվներով խաղադրույքների կատարումը՝ արգելելով անգամ էլեկտրոնային դրամապանակների միջոցով խաղադրույքներ անելը, և միակ բացառությունը կարող է սահմանվել խաղատան խաղադրույքների համար, այն էլ ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար: «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով արդեն իսկ նախատեսված է «անկանխիկ ձևով գործառնություն (վճարում)» հասկացությունը, ուստի առաջարկվում է օրինագծերից հանել հիշյալ հասկացությանը վերաբերող դրույթները: Կառավարության առաջարկությամբ նախագծերի կարգավորումներն անհրաժեշտ է խմբագրել՝ միաժամանակ հիմնավորումը համապատասխանեցնելով նախագծերով առաջարկվող կարգավորումների բովանդակությանը:

Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, պատգամավորների օրենսդրական այս նախաձեռնությունը նախատեսում է սահմանել կարգավորումներ, որոնք նպատակ ունեն սահմանափակել ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման հարթակներին քաղաքացիների հասանելիության եղանակները և նվազեցնել սոցիալական առումով հասարակության զգայուն հատվածի խոցելիությունը: «Այսօր շահումով խաղերի հարթակներին անսահմանափակ հասանելիություն ունեն նաև մեր հասարակության սոցիալապես խոցելի որոշ խմբեր, որոնք, խաղային միջավայրում կարծեցյալ հնարավորություններ փնտրելով, շատ հաճախ կորցնում են իրենց սահմանափակ ֆինանսական միջոցները և ավելի խորացնում սոցիալական դժվարությունները: Դրա մասին են վկայում խաղային հարթակներում մասնակցիների թվի ավելացումը, որը որոշ տվյալներով վերջին տարիներին ավելացել է ավելի քան 2 անգամ: Դրան նպաստում են նաև խաղադրույքներ կատարելու այն եղանակները, որոնք այսօր առկա են: Մասնավորապես խաղադրուքներ կարող են կատարել խաղերի կազմակերպիչների գրասենյակներում կանխիկ եղանակով կամ վճարային տերմինալների միջոցով»,- ասել է ֆինանսների նախարարը:

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ առաջարկվում է օրենքն ընդունելուց անմիջապես հետո սահմանափակել կանխիկ եղանակով և վճարային տերմինալների միջոցով օգտահաշիվների լիցքավորումը, իսկ 6 ամիս հետո նաև էլեկտրոնային դրամապանակաների միջոցով լիցքավորումը. «Եվ, ըստ էության, պահանջվում է, որ դրանից հետո օգտահաշիվների դրամային համալրումը տեղի ունենա բացառապես անկախիկ եղանակով՝ բանկային հաշիվներից»:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցը բազմիցս քննարկվել է ԱԺ գործընկերների հետ: «Սա շատ կարևոր է և, թույլ տվեք ասել, որ մեզ համար ռազմավարական ուղղություն է: Վերջերս մեր աշխատանքային քննարկման ժամանակ ֆինանսների նախարարը մի ցուցանիշ ներկայացրեց, որը դժվար է նույնիսկ, գնահատել: Եթե այդ թիվը ճիշտ եմ հիշում՝ 2021 թվականի ընթացքում խաղադրույքների ոլորտում դրույքների առումով տեղի է ունեցել 3 տրիլիոն 900 միլիրադ դրամի շրջանառություն: Սա մեր երկրի պետական բյուջեն կրկնակի և կրկնակիից ավելի գերազանցող ցուցանիշ է:

Բայց ես ուզում եմ մենք ճիշտ գնահատենք, թե ինչ է տեղի ունեցել. 2018 թվականից մենք սիստեմատիկ սկսել ենք կրճատել այս ոլորտը, և առաջին գործողությամբ գազալցակայաններից, երբ ամեն քայալափոխի խաղային ապարատներ էին դրված, որոնք կանխիկ էին և գործում էին ստվերում, հանեցինք, բուքմեյքերական գրասենյակների քանակը նվազեցրեցինք»:

Ըստ վարչապետի՝ խնդրի կարգավորման կարևոր քայլերից են նաև կանխիկի շրջանառության կրճատումը և գովազդների արգելումը: «Հիմա մենք անում ենք հաջորդ քայլը. փակում ենք դրամապանակները տերմինալների միջոցով լիցքավորելու մեխանիզմը: Խաղադրույքների այդ դրամապանակները կարելի է լրացնել միայն բանկային հաշվից»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարությունն այս ոլորտը կարգավորելու հարցում մինչև վերջ հետևողական քայլեր է իրականացնելու՝ անկախ շանտաժներից և մեդադրանքներից :


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն