ՊԵԿ նախագահ Ռուստամ ներկայացրել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը

25 մարտի 2022 | Աշխատանքային | Цитата

«ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ»-Ի ՆԵՐԴՐՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՕՊՏԻՄԱԼԱՑՎՈՒՄ Է ՏԱՐԲԵՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության հերթական նիստին ներկայացրել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում և այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը, որոնց արդյունքում իրապես ներդրվում է «Մեկ պատուհան» սկզբունքը, և օպտիմալացվում է պետական սահմանում տարբեր մարմինների կողմից իրականացվող հսկողությունը։ ՊԵԿ նախագահի տեղեկացմամբ՝ այժմ պետական սահմանում ներկայացված է հինգ պետական մարմին՝ ԱԱԾ սահմանապահ զորքերը, մաքսային ծառայությունը, ՍԱՏՄ-ն, ոստիկանությունը և տրանսպորտային գործառույթների մասով նախատեսված այլ տեսչական մարմին։ 

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո, սահմանային կետերում կգործեն միայն մաքսային  մարմինը և ԱԱԾ սահմանապահ զորքերը, որոնք սահմանային կետերում հսկողությունը կիրականացնեն՝ պետական մարմինների գործառույթների վերաբաշխմամբ։ Այս դեպքում, մաքսային ծառայությունը կիրականացնի մաքսային գործառույթները և ՍԱՏՄ մասով՝ փաստաթղթային հսկողությունը։ Իսկ այլ հսկողության առկայության դեպքում՝ ՍԱՏՄ-ն այն կիրականացնի ՀՀ պետական սահմանից ներս։ 

Նախաձեռնության նպատակն է՝ սահմանային անցակետերում կրճատել մեկ անձի կողմից իրականացվող գործողությունները, այսինքն՝ փաստաթղթերի փաթեթը հանձնվի մեկ պետական մարմին և վերջինս ստիպված չլինի նույն փաստաթղթերով անցնել  տարբեր պատուհաններով՝ այդպիսով զերծ մնալով կրկնակի հսկողությունից։

Կառավարության նիստին ընդունվել են նաև նախնական մաքսային  հայտարարագրի ներկայացման դեպքում մաքսատուրքի հետաձգման և ապրանքների ավտոմատացված բացթողման ընթացակարգի կիրառության վերաբերյալ օրենքի նախագծերը։ Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ այս որոշումների նպատակն է էապես կրճատել տնտեսվարողի կողմից սահմանահատման ժամանակը։ 

Կոմիտեի ղեկավարը ներկայացրել է նաև նախնական մաքսային հայտարարագրման կիրառման ընթացքը և արդյունքները՝ ընդգծելով, որ ապրանքի բացթողնման գործառույթը, եթե նախկինում տևում էր 2-3 օր, ապա այսօր, նախնական մաքսային հայտարարագրից օգտվելու պարագայում, ապրանքը ժամանելուց հետո՝ առավելագույնը մինչև 2 ժամ:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն