ԵԱՏՄ-ում 430 ապրանքի մաքսատուրքերը զրոյացնելու որոշում է կայացվել

25 մարտի 2022 | | Цитата

 Եվրասիական տնտեսական միության հարթակում մի շարք կարևոր նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու որոշում է կայացվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա միանշանակորեն դրական ազդեցություն է ունենալու գների վրա»,- ընդգծեց Փաշինյանը;

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին նշեց, որ մարտի 17-ի ԵԱՏՄ նիստի ընթացքում այդ որոշումն աննախադեպ էր։

«Մենք շատ զգույշ ենք վերաբերվել մաքսատուրքից ազատվող ապրանքների ցանկին, որպեսզի հանկարծ մեր արտադրողների շահերին չբախվի դա։ Ունենք մի որոշում, որը կունենա միայն սոցիալական նշանակություն՝ մոտ 430 անուն ապրանքի մասով մաքսատուրքը զրոյացվում է։  Դա, իհարկե, դիսկրետ որոշում է, միջինում վեց ամիս ժամկետով է, բայց, այնուամենայնիվ, գների վրա դա դրական ազդեցություն կունենա։ Այո, մաքսատուրքերի մուտքերը բյուջե կնվազեն, բայց կարծում եմ, որ շատ ավելի մեծ էֆֆեկտ կլինի սպառողների համար»,- ասաց փոխվարչապետը։

Գրիգորյանը նշեց, որ սա առաջին փուլի փաթեթն էր, որովհետև աշխատանքները շարունակվում են այդ մասով։ Ըստ նրա՝ ներկայացվել են մեկ այլ խումբ ապրանքների գծով մաքսատուրքից ազատելու հայտ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում այդ հայտը քննարկվում է, և մոտ ժամանակներում կհրապարակվի ապրանքների ևս մի ցանկ, որոնք կազատվեն մաքսատուրքից։

« Դա դրական ազդեցություն կունենա և ակնհայտորեն կզսպի գների աճը»,- եզրափակեց Գրիգորյանը։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն