ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԻ ՆՈՐ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ 50 ՏՈԿՈՍԸ
Կառավարության նիստում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
Այս նախագծով առաջարկվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոշակի պայմաններ բավարարելու դեպքում, վերադարձնել նոր ստեղծված աշխատատեղերի համար վճարված եկամտային հարկի 50 տոկոսը։
Նախագծի նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների համեմատ նշյալ ոլորտում գործունեության խթանների առումով տնտեսավարող սուբյեկտների գործունեության իրականացման համար համապատասխան մրցունակ միջավայրի ստեղծմանը։ Միաժամանակ, նպաստել բարձր մասնագիտական որակավորում ունեցող աշխատուժի ներգրավվմանը։ «Նպատակն է՝ ֆրիլանսերների մեծ խմբին դուրս բերել ստվերից՝ առաջարկելով այնպիսի պայմաններ, որ գրանցված լինելու դեպքում օգտվեն պետական սոցիալական կրեդիտներից, և չգրանցված լինելն ավելի ձեռնտու չլինի։ Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որ հայկական ՏՏ ընկերությունները մրցունակ լինեն շուկայում»,- ասել է Ռուստամ Բադասյանը:
Պետական աջակցությունը տրամադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք միաժամանակ բավարարում են հետևյալ պայմաններին․
1.իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների (իրացման շրջանառության) 90 և ավելի տոկոսը կազմում են Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի 62.0 և 63.1 խմբերում ներառված գործունեությունից եկամուտները, իսկ եկամուտների բացակայության դեպքում՝ աշխատողների ընդհանուր թվաքանակի 90 և ավելի տոկոսը կազմում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական անձնակազմը։
2.Պետական աջակցության տրամադրման համապատասխան ամսվա՝ աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով ներգրավված աշխատողների թվաքանակն ավելացել է առնվազն 50-ով՝ 2022թ․ մարտի 1-ի դրությամբ հաշվառված տվյալներով տվյալ շահառուի աշխատողների թվաքանակի համեմատ։
3.Նոր ընդունված աշխատողները 2022թ․ մարտին նախորդած 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներ չեն հանդիսացել։
4.Դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն 100 հազար դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ:
Այսպիսով, նշված պայմաններին բավարարելու դեպքում, թե գործող, թե նոր ստեղծված ընկերությունները 50 նոր աշխատատեղ ապահովելու դեպքում պետության կողմից կարող են ստանալ նոր աշխատատեղերի համար վճարված եկամտային հարկի 50 տոկոսը` որպես պետական աջակցություն, ինչը հնարավորություն կտա գործատու-աշխատող մակարդակում կանոնակարգել հարաբերությունները և լավ պայմաններ ապահովել ՏՏ ոլորտի մասնագետների համար:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться