Փոփոխություններ եւ լրացում «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում

23 մարտի 2022 | Աշխատանքային | Цитата

Խորհրդարանը մարտի 23-ին առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրների կանոնակարգման հետ: Ներկայացվող նախագծով առաջարկվում է հիվանդության նպաստի տրամադրման համար նախատեսված աշխատանքային օրերի հաշվարկը եւ ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումը չկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ խմբի վերանայման հետ:

Հարակից զեկուցող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը նշել է, որ փորձ է կատարվել նախագծի լեզուն եւ տերմինաբանությունը համաձայնեցնել միջազգային փաստաթղթերի հետ: Մասնավորապես՝ գործող իրավանորմերին համապատասխան հստակեցվել է «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթը: Նշվել է, որ նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին, իսկ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում՝ լրամշակել ներկայացված առաջարկություններով:

23.03.2022
Առաջարկվող փոփոխությամբ կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունը
Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում` նպատակ ունենալով ապահովել Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունը: Խորհրդարանը նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկել է մարտի 23-ի նիստում: Առաջարկվում է Հատուկ քննչական ծառայությանը տրված լիազորությ...

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն