Նախարարությունն առաջարկում է վերացնել հողամասերի ընդլայնման հետ կապված խոչընդոտները

23 մարտի 2022 | Աշխատանքային | Цитата

 Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է վերացնել կառուցապատման ոլորտում առկա խոչընդոտները և դրանով բարելավել գործարար միջավայրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ նախարարության կողմից ձեւավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն է կառուցապատման ոլորտում առկա խնդիրների վերհանումը, քննարկումը եւ դրանց լուծման համար համապատասխան կառուցակարգերի մշակումը։ Նախարարի խոսքով՝ աշխատանքային խմբի նիստերը տեղի են ունենում յուրաքանչյուր շաբաթ և հերթական նիստի ընթացքում «Կառուցապատողների ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվել է խնդիր՝ կապված հողամասերի ընդլայնման հետ:

«Մասնավորապես, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված է, որ պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաեւ գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար: Վերը նշվածից պարզ է դառնում, որ ընթացիկ կարգավորումը նախատեսում է սահմանափակում, այն է՝ նախքան ընդլայնելը անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա պետք է առկա լինի որեւէ շինություն: Նույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի վերջին պարբերությունը նախատեսում է, որ հողամասի ընդլայնման նպատակով կարող է հողամաս տրամադրվել միայն մեկ անգամ, որը ըստ էության նախատեսված երկրորդ սահմանափակումն է»,- ասաց Քերոբյանը։

Ըստ նախարարի՝ վերլուծելով նշված սահմանափակումները եւ դրանց ազդեցությունը կառուցապատման գործընթացի վրա պարզ է դառնում, որ սահմանափակումները խիստ բացասական ազդեցություն են ունենում կառուցապատման բնագավառի զարգացման վրա:

«Նշվածը պայմանավորված է նրանով, որ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասը հնարավոր չէ ընդլայնել, այն դեպքում, եթե դրա վրա շինություն առկա չէ, ինչը արհեստական խոչընդոտ է ստեղծում կառուցապատողների համար, որոնք հաճախ ստիպված են լինում որեւէ շինություն կառուցել հողամասի վրա, դրանով իսկ հաղթահարելով ֆորմալ պահանջը, ծախսելով դրա վրա իրենց թե ֆինանսական,  թե ժամանակային ռեսուրսները: Երկրորդ սահմանափակման վերացումը նույնպես պայմանավորված է կառուցապատողին, իրեն իսկ սեփականության իրավունքով պատկանող հողամասը ընդլայնելու մեկից ավել հնարավորության տրամադրման անհրաժեշտությամբ: Քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ կառուցապատողը զրկված է տնտեսապես անհրաժեշտ ընդլայնման հնարավորությունից, ինչը նույնպես բացասական ազդեցություն է ունենում գործարար միջավայրի վրա»,- եզրափակեց Քերոբյանը։

Նախարարը կարծում է, որ օրենքի փոփոխությունը էապես կաշխուժացնի հողամասերի վրա կառուցապատման գործընթացը։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն