ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՌՑԱՆՑ ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ՇԵՄԸ ԳՈՐԾՈՂ 200 ԵՎՐՈՅԻ ՓՈԽԱՐԵՆ ՍԱՀՄԱՆՎԵԼ Է 1000 ԵՎՐՈ

22 մարտի 2022 | Հարկային-մաքսային | Цитата

Պետական եկամուտների կոմիտեն 2022թ․ մարտի 18-ին տեղեկացրել էր, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո և (կամ) 31 կգ:

Որոշմամբ սահմանվել է, որ այն կգործի  մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը։

Նշված որոշումը հրապարակվել է ԵԱՏՄ հանձնաժողովի կայքում 2022 թվականի մարտի 21-ին և ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո տասներորդ օրը՝ 2022 թվականի մարտի 31-ին։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 249-րդ հոդվածի 4-րդ մասին 1-ին կետով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման արժեքային, քաշային շեմը սահմանված է 200000 դրամ և (կամ) 30 կգ, հետևաբար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշումը ուժի մեջ մտնելու օրվանից՝ մարտի 31-ից,  կգործի «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված՝ 200000 դրամի և (կամ) 30 կգ-ի շեմը։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այս պահին քննարկվում է ազգային օրենսդրության և ԵԱՏՄ կարգավորումների համապատասխանեցման նպատակահարմարությունը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն