Հայաստանի Հանրապետության տնտեսության կայուն զարգացման նպատակով ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվել և Համաշխարհային բանկի («Հայաստան. Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակման II» դրամաշնորհային ծրագիր) աջակցության շրջանակներում իրականացվում է «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակում» ծրագիրը, որը համակարգում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Ներկայումս հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության առաջին նախագծային տարբերակը ներկայացվել է շահագրգիռ կողմերին՝ կարծիքի:
Ռազմավարության մշակման այս փուլում շահագրգիռ կողմերի առավել առարկայական և բովանդակային մասնակցությունը ապահովելու նպատակով խորհրդատուն՝ «Գրանթ Թորնթոն» ՓԲ ընկերությունը, կազմակերպել է հերթական հանդիպումը հանքարդյունաբերական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ Սյունիքի մարզում:
Հանդիպման ընթացքում Խորհրդատուն ներկայացրել է ռազմավարության ընդհանուր նպատակը և ծրագիրը՝ անդրադառնալով հետևյալ երկու ուղղություններին՝
Բնապահպանություն (ՇՄԱԳ գործընթաց և բնապահպանական մոնիտորինգ, համայնքների մասնակցություն, պատշաճ տեղեկացվածություն),
Սոցիալական աջակցության մեխանիզմներ և համայնքի մասնակցություն:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться