ՀՀ գյուղատնտեսության վերաբերյալ միջազգային խորհրդաժողով կանցկացվի Գերմանիայում

ՀՀ գյուղատնտեսության վերաբերյալ միջազգային խորհրդաժողով կանցկացվի ԳերմանիայումՀայաստանի ագրոհատվածին նվիրված միջազգային խորհրդաժողով կկազմակերպվի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսենի երկրամասում, հաղորդում է հանրապետության գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։

Խորհրդաժողովի կազմակերպման մասին առաջարկը հնչել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսենի երկրամասի Բերգստրասե տարածաշրջանի ղեկավար Մաթիաս Վիլկեսի և նույն երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Ֆերանի հետ հանդիպման ժամանակ:

«Ֆորումի նյութերն ու Հայաստանի գյուղատնտեսության մասին պատմող տեղեկատվությունը մենք կտեղադրենք տեղական կայքէջերում, նպաստելով Հայաստանի բարեկամների ավելացմանը»,- նշել է պարոն Ֆերանը:

Սերգո Կարապետյանը գոհունակությամբ է արձագանքել առաջարկությանն ու հրավերին և պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի աջակցել համագործակցության ցանկացած դրսևորման:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ողջունել է հյուրերին և ներկայացրել հայ-գերմանական առնչությունները գյուղատնտեսության բնագավառում, կարևորել գերմանացի գործարարների Հայաստանի գյուղատնտեսությունում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը: Սերգո Կարապետյանն առանձնակի գոհունակությամբ է անդրադարձել Բրայան Ֆերանի կողմից Հայաստանի գյուղատնտեսության մեջ կատարած ներդրումների փաստին:

«Դուք փաստորեն այսօր մեր խոշոր ֆերմերներից եք, ունեք պտղատու և խաղողի բավականին մեծ այգետարածքներ: Դա հիանալի է: Սակայն Հայաստանի գյուղատնտեսությունը ունի չօգտագործված մեծ ներուժ, և մենք ուրախ կլինենք գերմանացի այլ ներդրողների ևս ընդգրկելու այդ գործընթացներում»,- նշել է նախարարը:

Հանդիպման ավարտին նախարարն առաջարկել է հյուրերին' ուսումնասիրել Հայաստանում սննդի անվտանգության ժամանակակից լաբարատորիայի ստեղծմանն ու խոզաբուծական խոշոր համալիրի հիմնադրմանն օժանդակելու հնարավորությունը:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն