Գազի գնի ավելի քան 10-15% բարձրացումը կործանարար կլինի Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտների համար. Մովսեսյան

09 ապրիլի 2013 | Էներգետիկա | Цитата

Գազի գնի ավելի քան 10-15% բարձրացումը կործանարար կլինի Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտների համար. ՄովսեսյանԳազի գնի ավելի քան 10-15% բարձրացումը կործանարար կլինի հայկական տնտեսության մի շարք ոլորտների համար, Ծաղկաձորում կայացած Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) օրենսդրության, բանկերի և ֆինանսների կոմիտեի հերթական նիստի ժամանակ հայտնեց Մովսեսյանը։

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության այն հարցին, թե տնտեսության որ ոլորտների վրա առավել ուժեղ ազդեցություն կունենա գազի թանկացումը, Մովսեսյանը պատասխանեց. «Ցեմենտի գործարանների, թռչնաբուծական ֆաբրիկաների, մնացած բոլորի։ Մեր գնահատականն ընդհանուր է և յուրաքանչյուր բնագավառն իր շեմն ունի»։

Միաժամանակ Մովսեսյանը նորություններ չհայտնեց Հայաստանի համար ռուսական գազի նոր գնի վերաբերյալ ընթացող բանակցությունների մասին' նշելով, որ այդ հարցում դեռ հստակ որևէ բան չկա։ «Ամեն դեպքում, ինչ էլ պատահի, գազի գինն էապես ավելի էժան կլինի նավթամթերքի գնից»,–ավելացրեց նա։

Մարտի 20–ին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ գազի գնի շուրջ բանակցություններն ավարտական փուլում են, և հենց որ դրանք ավարտվեն, հանրությանը կտեղեկացնեն արդյունքների մասին։ «Ոչինչ չենք բացառում' ոչ գնի նվազում, ոչ բարձրացում»,– ասաց նա լրագրողներին։ Ըստ նրա' Հայաստանի գազի գինը լավագույնը կլինի ԱՊՀ–ում։

Ավելի վաղ հայկական թերթերը գրում էին, որ Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը 2013թ.–ի ապրիլի 1–ից կաճի' 1000 խորանարդ մետրի դիմաց մինչև 240 դոլար' գործող 180 դոլարի փոխարեն։ Ըստ ԶԼՄ–ների տվյալների' համապատասխան համաձայնագիրն իբրև արդեն պատրաստ է և, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի փետրվարի 18–ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո։
Ներկա պահին Հայաստանը «Գազպրոմից» 1000 խորանարդ մետր գազ է գնում 180 դոլարի դիմաց, սպառողների համար նախատեսված սակագինը կազմում է 132 դրամ/խմ։

Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհը պատկանում է «ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ին։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ «Գազպրոմ» ՍՊԸ-ի մասնաբաժինն ընկերության կանոնադիր կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս։

Ապրիլի 5-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) օրենսդրության, բանկերի և ֆինանսների կոմիտեի նիստը՝ «Ռիսկերի կառավարում. ինչպես չպարտվել համաշխարհային էներգետիկ շուկայի փոխակերպման պայմաններում» թեմայով:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն