«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի թիվ 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

16 մարտի 2022 | Նախագծեր | Цитата

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի սույն որոշման N 8 հավելվածով սահմանված ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների անվանումների համապատասխանության Ոստիկանության կառուցվածքին։ Ինչպես նաև կբարելավվի Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովությունը:

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ                                                            Ո Ր Ո Շ ՈՒ Մ                                                                                                                            

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) Որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետում «Թ» տառից հետո լրացնել « ,«Ի»» տառը,

2) Որոշման 8-րդ հավելվածի «Ե» բաժնի 11-րդ կետի «վաշտի» բառը փոխարինել «դասակի» բառով:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի գործողությունը տարածվում է 2021 թվականի դեկտեմբերի 3-ից հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ 1-ին կետի 1-ին ենթակետի գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի  3-ի     N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.
 ՀՀ ոստիկանության պետի կազմհաստիքային համապատասխան հրամանով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում կրճատվել է ծառայության վաշտը և սահմանվել է ծառայության դասակ: Նշված փոփոխությունը կատարվել է պարեկային ծառայության կազմավորման գործընթացի շրջանակներում։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վերը նշված կառուցվածքային փոփոխությունը ՀՀ կառավարության 03.07.2014թ N 712-Ն որոշման մեջ արտացոլելու հանգամանքով:

Կարգավորման նպատակը և բնույթը.
ՀՀ կառավարության 03.07.2014թ. թիվ 712-Ն որոշման թիվ 8 հավելվածի «Ե» բաժնի 11-րդ կետում սահմանված է «ծառայության վաշտի ծառայողներ» հասկացությունը: Քանի որ,  վերը նշված  կառուցվածքային փոփոխության  արդյունքում «վաշտը» փոխարինվել է «դասակով», նախագծով ըստ էության նախատեսվում է կատարել համապատասխան անվանափոխություն։

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա ՀՀ ոստիկանության բյուջետային հատկացումներում ավելացում կատարելու:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծում նախատեսված կառուցվածքային փոփոխությունը կատարվել է պարեկային ծառայության կազմավորման գործընթացի շրջանակներում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ ոստիկանություն:

Ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի  3-ի     N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի սույն որոշման N 8 հավելվածով սահմանված ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների անվանումների համապատասխանության Ոստիկանության կառուցվածքին։ Ինչպես նաև կբարելավվի Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովությունը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն