«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

16 մարտի 2022 | Նախագծեր | Цитата

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու պրակտիկան՝ կիրառելով պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմներ: Այն հնարավորություն կտա ավելի արագ հայտնաբերելու վարչական իրավախախտումը և բարձրացնելու հասարակության իրավագիտակցությունը շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում: Ինչպես նաև աղբավայրերի մոնիթորինգի իրականացումը կնպաստի շահագործվող աղբավայրերը վնասակար ազդեցության նվազեցմանը։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի այսուհետ՝ Օրենսգիրք 43.1-ին հոդվածում՝

2-րդ մասում Սույն հոդվածովբառերը փոխարինել Սույն հոդվածի 1-ին և 1․1-ին մասերով բառերով, իսկ «խախտում» բառը փոխարինել «խախտումներ» բառով,
4-րդ մասում Սույն հոդվածի 2.2-րդ մասովբառերը փոխարինել Սույն հոդվածի 2.3-րդ մասով բառերով,
3-րդ մասի 3-րդ կետում «2-րդ մասի» բառերը փոխարինել «3-րդ մասի» բառերով:
լրացնել նոր 1․1-ին մասով հետևյալ բովանդակությամբ՝
«1.1․ Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբարկղերից, աղբամաններից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս երեք խորանարդ մետր և ավել աղբի կուտակումը՝

        առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով»:

լրացնել նոր 11․1-ին մասով հետևյալ բովանդակությամբ՝
 «11.1․ Սույն հոդվածի 1․1-ին և 3-7-րդ մասերով սահմանված իրավախախտումները կարող են հայտնաբերվել ու ամրագրվել տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքավորումների միջոցով։»։

Հոդված 2. Օրենսգրքի 2191 հոդվածում՝

1) 1-ին մասում «43.1-ին հոդվածի 1-ին, 9-րդ մասերով» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 1-ին, 1․1-ին, 2-րդ, 9-րդ մասերով» բառերով,

2) 2-րդ մասում «43.1-ին հոդվածի 2-8-րդ և 10-12-րդ մասերով» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 2.1-8-րդ 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերով նախատեսված իրավախախտումները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտնաբերվելու դեպքում և 10-12-րդ մասերով» բառերով,

Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «43.1-ին հոդվածի 7-րդ մասով» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 3-րդ, 4-րդ, 7-րդ ՀՀ ոստիկանության կողմից հայտնաբերվելու դեպքում, 10-12-րդ մասերով» բառերով,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝

 «Ընդ որում, սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 10-11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քննում է 43.1-ին հոդվածի 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների մասով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 242-րդ հոդվածում «օրենսգրքի» բառից հետո լրացնել «43.2-րդ հոդվածով,» բառերով:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել նոր՝ 43.2-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

      «Հոդված 43.2. Աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելը

1․ Աղբավայրը շահագործողների կողմից աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելը՝

      առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2․ Վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:        

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ լրացվող 43․2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից:

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 43.1.
 Աղբահանության և սանիտարական մաքրման կանոնները խախտելը, չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելը
(վերնագիրը խմբ. 22.05.18 ՀՕ-331-Ն)

Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

1.1 Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբարկղերից, աղբամաններից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս 3խմ և ավել աղբի կուտակումը՝

        առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածով Սույն հոդվածի 1-ին և 1․1-ին մասերով նախատեսված խախտումները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

2.1. Առանց աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրի աղբը տեղափոխելը և հեռացնելը (թափելը) կամ պայմանագրով սահմանված վայրից (տեղից) դուրս աղբը հեռացնելը (թափելը)՝

առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելը մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

2.3. Աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձի կողմից համայնքի ղեկավարին շինություններում (այդ թվում` առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում) և շինություններից դուրս ծառայությունների մատուցման վայրերում գործունեության տեսակի, ինչպես նաև մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ սխալ տեղեկատվություն ներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

2.4. Սույն հոդվածի 2.2-րդ մասով Սույն հոդվածի 2.3-րդ մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:

Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս՝
1) մինչև մեկ խորանարդ մետր ծավալով սպառման աղբ թափելը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ ութսունապատիկից հարյուրապատիկի չափով.

2) մեկ խորանարդ մետրից ավելի ծավալով սպառման աղբ թափելը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով.

3) սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված արարքը կատարելը բնակելի, հասարակական կամ այլ նշանակության շենքերից կամ այլ շինություններից՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով.

4) խոշոր եզրաչափի աղբ (երկու և ավելի քառակուսի մետր զբաղեցնող խոշոր կենցաղային և ոչ կենցաղային սարքավորումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի հենասարք, թափք, մետաղական ջարդոն, էլեկտրատեխնիկական սարքավորումներ կամ այլ նմանատիպ իրեր) թափելը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.

5) մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ թափելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով.

6) մինչև 5 անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի)՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով.

7) 5-ից ավելի անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի)`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.

8) մինչև մեկ խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից ութսունապատիկի չափով.

9) մեկից ավելի խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.

10) կենսաբանական թափոններ (կենդանական ծագման պարենային և ոչ պարենային հումքի վերամշակումից ստացված թափոններ, ինչպես նաև անասնապահական, թռչնաբուծական և ձկնաբուծական ձեռնարկությունների գործունեության հետևանքով առաջացած թափոններ) թափելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումները ջրային համակարգերում, այդ թվում՝ ոռոգման ջրանցքներում, ինչպես նաև սանիտարական պահպանման գոտիներում կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:

Առանց թույլտվության շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի հավաքումը և փոխադրումը՝
առաջացնում են տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

Շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելը կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելը՝
առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` հիսնապատիկից ութսունապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցից աղբ նետելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:

Հիսուն տոննա և ավելի սպառման թափոնների ժամանակավոր պահեստարանի կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության՝
առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

Աղբավայրերի և թափոնների փոխաբեռնման կայանների կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության՝
առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի 3-8-րդ մասերով սահմանված իրավախախտումները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:

Սույն հոդվածի 3-8-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումները բնության հատուկ պահպանվող և (կամ) մշակութային և բնության ժառանգության տարածքներում կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:

11.1 Սույն հոդվածի 1․1 և 3-7-րդ մասերով սահմանված իրավախախտումները կարող են հայտնաբերվել ու ամրագրվել տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքավորումների միջոցով և սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է խախտում կատարած պաշտոնատար, իրավաբանական կամ  ֆիզիկական անձը։

12. Եթե սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից վարչական իրավախախտումը հայտնաբերվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է վարչական իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված վարչական տույժը կատարելու պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց (լուսանկար, տեսաերիզ, համատեղ այցելություն համապատասխան վայր): Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է վարչական իրավախախտումը կատարած անձին:
(43.1-ին հոդվածը լրաց. 27.11.06 ՀՕ-227-Ն, խմբ. 22.05.18 ՀՕ-331-Ն, լրաց. 10.09.19 ՀՕ-166-Ն)

Հոդված 43.2. Աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելը

1․ Աղբավայրը շահագործողների կողմից աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելը՝

      առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2․ Վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Հոդված 2191.
Տարածքային կառավարման մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները
Տարածքային կառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, ինչպես նաև սույն օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 1-ին, 9-րդ մասերով 43.1-րդ հոդվածի 1-ին, 1․1-ին, 2-րդ, 9-րդ մասերով, 152.1-ին հոդվածի 4-րդ մասով և 54.5-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 2-8-րդ և 10-12-րդ մասերով 43.1-ին հոդվածի 2.1-8-րդ 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերով նախատեսված իրավախախտումները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտնաբերելու դեպքում և 10-11-րդ մասերով, 48-րդ հոդվածով` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, 113-րդ, 124.7-րդ հոդվածով, 152.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, 152.2-րդ հոդվածի 1-ին մասով, 156-րդ, 157-րդ հոդվածի 2-րդ մասով, 157.15-րդ, 158-րդ (բացառությամբ 2-րդ, 3-րդ, 12-րդ, 17-րդ, 19-րդ, 21-րդ, 23-րդ, 26-րդ և 27-րդ մասերի), 162-րդ, 169.14-րդ հոդվածի 4-րդ մասով, 180-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 169.16-րդ,  189.11-րդ , 189.12-րդ և 189.18-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նաև սույն օրենսգրքի 114-րդ, 154-րդ, 154.1-րդ, 156.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մասնավոր գերեզմանատների մասով, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով, 169.1-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձինք:

(219.1-ին լրաց. 23.06.97 ՀՕ-133, խմբ. 17.12.97 ՀՕ-189, 11.12.02 ՀՕ-496-Ն, 04.11.03 ՀՕ-30-Ն, 08.07.05 ՀՕ-168-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-262-Ն, 27.11.06 ՀՕ-227-Ն, խմբ. 27.02.07 ՀՕ-134-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-296-Ն, խմբ. 02.12.08 ՀՕ-221-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-15-Ն. 04.10.10 ՀՕ-145-Ն, լրաց. 23.06.11 ՀՕ-222-Ն, փոփ. 23.06.11 ՀՕ-230-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, 11.09.12 ՀՕ-179-Ն, լրաց. 06.12.12 ՀՕ-228-Ն, 19.12.12 ՀՕ-247-Ն, 29.04.15 ՀՕ-31-Ն, 01.03.17 ՀՕ-75-Ն, փոփ. 22.05.18 ՀՕ-331-Ն, 08.05.19 ՀՕ-30-Ն, լրաց. 11.09.18 ՀՕ-381-Ն)

 

Հոդված 224.
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը
      (վերնագիրը խմբ. 07.02.12  ՀՕ-2-Ն)

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քննում է սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 7-րդ մասով 43.1-ին հոդվածի 3-4-րդ, 7-րդ ՀՀ ոստիկնության կողմից հայտնաբերելու դեպքում, 10-12-րդ մասերով,44.1, 44.2, 47.14, 53, 95, 110.1, 110.2, 111,123-123.4, 123.5 (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-123.7, 124-124.4, 124.6, 125-126, 128, 129.2, 129.3, 131, 132, 134, 135.1, 135.2, 139, 140, 153, 160, 169.23, 172.2, 173, 173.2, 175, 177, 178, 178.1, 179.1, 180 (բացառությամբ հինգերորդ և վեցերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 181, 182.3, 183, 184, 186 (եթե իրավախախտումը կատարվել է ոստիկանության ենթակայության` ձերբակալվածներին պահելու վայրերում), 189.8, 190-193, 195.1-196, 199, 200 և 201-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
  Ընդ որում, սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 10-11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քննում է 43.1-ին հոդվածի 3-4-րդ և 7-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների մասով:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով սահմանված պաշտոնատար անձինք:
(224-րդ հոդվածը փոփ. 25.06.86, 30.09.87, 10.03.90, 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 14.06.94 ՀՕ-105, 03.12.96 ՀՕ-102, 24.12.04 ՀՕ-68-Ն, 24.11.04 ՀՕ-136-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-26-Ն, փոփ. 16.12.05 ՀՕ-32-Ն, խմբ., փոփ. 21.02.07 ՀՕ-73-Ն, լրաց. 07.04.09 ՀՕ-89-Ն, փոփ. 18.05.09 ՀՕ-132-Ն, լրաց. 18.05.10 ՀՕ-65-Ն, 09.02.12 ՀՕ-7-Ն, փոփ. 27.02.12 ՀՕ-24-Ն, լրաց., փոփ. 19.03.12 ՀՕ-34-Ն, լրաց. 21.03.12 ՀՕ-107-Ն, լրաց., փոփ. 30.11.11 ՀՕ-289-Ն, խմբ. 07.02.12  ՀՕ-2-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-247-Ն, փոփ. 19.06.13 ՀՕ-94-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-101-Ն, փոփ. 20.11.14 ՀՕ-173-Ն, 21.12.15 ՀՕ-178-Ն, 01.03.17 ՀՕ-49-Ն, լրաց. 17.11.17 ՀՕ-204-Ն, 21.12.17 ՀՕ-11-Ն, 22.05.18 ՀՕ-331-Ն, 13.12.17 ՀՕ-324-Ն, փոփ. 11.09.18 ՀՕ-381-Ն, լրաց., խմբ. 09.12.19 ՀՕ-300-Ն)

Հոդված 242.
Շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող տեսչական մարմինը
(վերնագիրը փոփ. 21.03.18 ՀՕ-185-Ն, 04.03.20 ՀՕ-110-Ն)

 

Շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող տեսչական մարմինը քննում են սույն օրենսգրքի 43․2-րդ, 49-րդ հոդվածով (բացառությամբ լեռնային աշխատանքների անվտանգ կատարման մասի), 50-52-րդ, 542-րդ հոդվածներով (հողերի պահպանության մասով), 544-րդ հոդվածով, 61-րդ հոդվածներով, 62-րդ հոդվածով (ջրային ռեսուրսների պահպանության մասով), 632-րդ հոդվածով, 636-րդ հոդվածով (բնական ջրային օբյեկտների մասով), 64-66-րդ, 68-79-րդ հոդվածներով, 80-րդ, 801 -87-րդ հոդվածներով (մթնոլորտային օդի պահպանության համար սահմանված նորմերի ու կանոնների խախտման մասով), 87.1-91-րդ հոդվածներով, 93-րդ, 94-րդ, 941-րդ, 157-րդ առաջին մասը, 169.4 -րդ և 169.19 -րդ հոդվածներով, 201.1-201.5-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

(242-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-495-Ն, 25.12.03 ՀՕ-31-Ն, 16.12.05 ՀՕ-26-Ն, 27.11.06 ՀՕ-215-Ն,18.03.08 ՀՕ-8-Ն, 08.04.09 ՀՕ-98-Ն, 28.11.11 ՀՕ-283-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-247-Ն, փոփ. 22.06.15 ՀՕ-107-Ն, 21.03.18 ՀՕ-185-Ն, 23.10.19 ՀՕ-195-Ն, 04.03.20 ՀՕ-110-Ն, 04.03.20 ՀՕ-149-Ն)

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու համար նախատեսված պատասխանատվության միջոցը կիրառելու իրավազորությունը ոստիկանությանը վերապահելու օրենքի նախագիծ մշակելու անհրաժեշտություն է առաջացել: Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս, ջրային համակարգում, այդ թվում՝ ոռոգման ջրանցքներում, ինչպես նաև սանիտարական պահպանման գոտիներում վարչական իրավախատումները նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի այսուհետ՝ 1. Օրենսգիրք 43.1 հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով: Ներկայումս այս հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժ նշանակելու իրավասությունը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համաձայն Օրենսգրքի 2191 հոդվածի երկրորդ մասի:
ՀՀ մարզերում և Երևան քաղաքում վերջին հինգ տարիների ընթացքում Օրենսգրքի 43.1 հոդվածի 3-4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ իրականացվել է ընդհանուր առմամբ 4033 վարույթ, որի  արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 81.559.000 ՀՀ դրամ: Մասնավորապես, Երևան քաղաքում իրականացվել է 3990 վարույթ, որի արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 79.789.000 ՀՀ դրամ, իսկ մարզերում իրականացվել է 43 վարույթ, որի արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1.770.000 ՀՀ դրամ, ընդ որում մարզերից չորսում որևէ վարույթ չի հարուցվել:

Վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը, խափանումը, հասարակական կարգի և անվտանգության ապահովումը ոստիկանության՝ օրենքով սահմանված խնդիրներից է: Ոստիկանությունն իր ստորաբաժանումներն ունի ՀՀ վարչատարածքային բոլոր միավորումներում, իրականացնում է շուրջօրյա ծառայություն, ուստի առավել արդյունավետ կարող է իրականացնել 43.1 հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով (ինչպես նաև դրանց համար կրկնակիություն նախատեսող 10-11-րդ մասերով) նախատեսված վարչական իրավախատումների դեմ պայքարը: Մյուս կողմից` ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, այլ իրավապահ մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն:

  1. Օրենսգրքի 43.1 հոդվածի 2-րդ մասում 22.05.18 ՀՕ-331-Ն օրենքով կատարված փոփոխության արդյունքում տեղ է գտել վրիպակ, որի արդյունքում հոդվածի 2-րդ մասի խմբագրությունից ստացվում է, որ պատասխանատվություն է նախատեսվում հիշյալ հոդվածի բոլոր մասերով նախատեսված իրավախախտումների կրկնակի կատարման համար, այնինչ կրկնակիությունը պետք է նախատեսվեր միայն 1-ին մասով կատարված իրավախախտման համար: 2.4-րդ մասում և 3-րդ մասի 3-րդ կետում նախատեսվում է ուղղել համապատասխան մասերին հղումները:
  2. Միաժամանակ, նախագիծը մշակվել է այնպես, որ 43.1 հոդվածի 3-4-րդ և 7-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը քննելու հնարավերություն ունենան և՛ տեղական ինքնակառավարման մարմինները և՛ ՀՀ ոստիկանությունը, սակայն կրկնակի վարչարարությունից խուսափելու նպատակով գործը քննելու է այն մարմինը, որը տվյալ պահին հայտնաբերել է իրավախախտումը:
  3. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող աղբավայրերը վնասակար ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի տարրերի՝ մթնոլորտային օդի, ջրերի, հողի վրա, սակայն դրանց ազդեցության գնահատում հնարավոր չէ իրականացնել, քանի որ աղբավայրի տարածքից արտանետվող և արտահոսող վնասակար նյութերի չափումներ չեն իրականացվում։ «Թափոնների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է թափոնների հեռացման վայրերի, այդ թվում՝ աղբավայրերի մոնիթորինգի իրականացման պահանջ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N666-Ն որոշման Հավելված 1-ի 105.5 կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-Լ որոշման Հավելված 1-ի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 8-րդ կետի 2-րդ ենթակետով ամրագրված միջոցառումների կատարման պահանջներից ելնելով Կառավարության կողմից սահմանվում է աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը։

Աղբավայրերի մոնիթորինգի իրականացումը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած միջազգային պարտավորություն,   ուստի ոլորտի կարգավորիչ իրավական ակտերի անհրաժեշտ ներդաշնակեցումը ենթադրում է նաև անհրաժեշտ պատասխանատվության մեխանիզմների նախատեսում, որն էլ իրականացվում է նախագծով:

Առաջարկվող կարգավորման բնույթը
Կարևորելով չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելու համար հասարակության պատասխանատվության բարձրացումը և իրավախատումների արագ հայտնաբերումը, նախատեսվում է 43.1 հոդվածի 3-4-րդ, 10-11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախատումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահել նաև ՀՀ ոստիկանությանը:

Նախագծով աղբավայրը շահագործողների համար սահմանվում է նաև պատասխանատվության միջոց, որը կիրառվելու է աղբավայրի տարածքում Կառավարության սահմանած կարգով մոնիթորինգ չիրականացնելու համար: Արդյունքում դա կապահովի՝ աղբավայրի տարածքում մոնիթորինգի պատշաճ իրականացումը,   բնապահպանական որոշ խնդիրների լուծումը և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը:

Նախատեսվում է օրենսգիրքը լրացնել 43.2. հոդվածով և նշված հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախատումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահել շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող տեսչական մարմնին:

Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը Կառավարության կողմից կընդունվի 2022 թվականին, իսկ աղբավայրը շահագործողները (հիմնականում դրանք հանդիսանում են համայնքային ենթակայության հիմնարկներ) հնարավորություն կունենան 2023 թվականի ընթացքում նախապատրաստելու աղբավայրի մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական, նյութատեխնիկական միջոցները, ուստի նախատեսվում է օրենսգրքի 43.2. հոդվածի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել 2024 թվականի հունվարի 1-ը։

Միաժամանակ, Պետաիրավական նախարարական կոմիտեի 26․01․2022թ, թիվ ԿԱ/22-2022 արձանագրության 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով առաջարկվել էր համապատասխան մեխանիզմներ մշակել համայնքում աղբակույտեր առաջանալու դեպքում համայնքի ղեկավարի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու և Օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված իրավախախտման հայտնաբերման այլընտրանքային միջոցներ նախատեսելու համար։  Նշված առաջարկն էլ կարգավորվում է նախագծի 1-ին հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով։

Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու պրակտիկան՝ կիրառելով պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմներ: Այն հնարավորություն կտա ավելի արագ հայտնաբերելու վարչական իրավախախտումը և բարձրացնելու հասարակության իրավագիտակցությունը շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում: Ինչպես նաև աղբավայրերի մոնիթորինգի իրականացումը կնպաստի շահագործվող աղբավայրերը վնասակար ազդեցության նվազեցմանը։

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, ակնկալվում է պետական բյուջեում եկամուտների էական ավելացում։

Սույն որոշման ընդունմամբ պետական բյուջեի եկամուտները Օրենսգրքի 43․1 հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառման մասով 2022թ․ կկազմի՝ 16 311 800 ՀՀ դրամ, 2023թ․՝ 16 311 800 ՀՀ դրամ։ 

  5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության և Շրջակա միջավայրի նախարարության կողմից:

6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

  Նախագիծը առնչվում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 փաստաթղթ, Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հետ։

Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 1․1 կետով նախատեսված է  ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում առաջնահերթ յոթ նախաձեռնությունների իրականացում, որոնք առնչվում են փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությանը, Հյուսիս-հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածքների կառուցմանը, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարմանը և նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի` որպես կանաչ և խելացի քաղաքի զարգացմանը, կրթության հասանելիությանը և ջրամբարների ու աղբավայրերի կառուցմանը:

Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությամբ նախանշված են մի շարք նպատակներ, այդ թվում մաքուր և կանաչ Հայաստանի ապահովումը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն