ՊԵԿ-Ը ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

16 մարտի 2022 | Հարկային-մաքսային | Цитата

ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲՈԼՈՐ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նախնական մաքսային հայտարարագրի համակարգն առավել գրավիչ դարձնելու ու զարգացնելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել են բարեփոխումները: Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները, մինչև ապրանքների ներմուծումը, կարող են էլեկտրոնային եղանակով ներկայացնել նախնական մաքսային հայտարարագիր և անմիջապես սահմանային անցակետում իրականացնել հայտարարագրված ապրանքների բացթողնման հետ կապված բոլոր գործառնությունները: 

Տնտեսվարողներն իրենց գրասենյակից մաքսային կետ-բաժիններին նախնական մաքսային հայտարարագիրը կարող են ներկայացնել trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով: 

Նախնական մաքսային հայտարարագրով էապես հեշտացել է ներմուծման գործընթացը: Եթե նախկինում ապրանքի բացթողնման գործառույթը օրեր է տևել, ապա այսօր, նախնական մաքսային հայտարարագրից օգտվելու պարագայում, ապրանքը ժամանելուց հետո՝ առավելագույնը մինչև 2 ժամ: Տնտեսվարողը, միաժամանակ, մի շարք առավելություններից օգտվելու հնարավորություն է ստանում: Մասնավորապես՝ նրանք կարող են նախնական մաքսային հայտարարագրերի մաքսային ձևակերպումներն իրականացնել ցանկացած օր, 24 ժամյա աշխատանքային ռեժիմով, առանց որևէ լրացուցիչ վճարների: Բացի այդ, նախնական մաքսային հայտարարագրերով հայտարարագրված ապրանքները ներմուծող տրանսպորտային միջոցների ՀՀ սահմանը հատելու հետ կապված մաքսային գործառնությունները և մաքսային մարմինների կողմից իրականացվող այլ գործառնությունները կիրականացվեն հենց սահմանային մաքսային կետերում, ընդ որում՝ արտահերթ: Նախնական մաքսային հայտարարագրերով ձևակերպված ապրանքների զգալի մասի բացթողումն իրականացվելու է անմիջապես սահմանային կետից: 

Այս դեպքում տնտեսվարողը կարող է շուրջօրյա ռեժիմով, առանց մաքսատուն կամ մաքսային պահեստ այցելելու, ստանալ ապրանքը և անմիջապես տնօրինել այն: Սահմանային կետից ապրանքների բացթողնման դեպքում այլևս կարիք չի լինի դրանք տեղակայել երկրի ներսում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստներում, ինչի շնորհիվ կխնայվեն տնտեսվարողի ֆինանսական միջոցները, ժամանակը: Այսպիսով, նախնական մաքսային հայտարարագրով ներմուծված ապրանքների բացթողնման գործընթացը կիրականացվի ավելի արագ:

Նորամուծությունից կարող են օգտվել ՊԵԿ նախագահի 2022 թվականի հունվարի 27-ի N 89-Լ հրամանով սահմանված չափանիշները բավարարող ընկերությունները: Մասնավորապես՝ հայտարարատուն պետք է հանդիսանա ավելացված արժեքի հարկ վճարող: Մաքսային հայտարարագրի գրանցման տարվան նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում հայտարարատուի կողմից ներմուծվել են ապրանքներ, որոնց մաքսային արժեքը կազմում է առնվազն 300 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև նույն ժամանակահատվածում՝ ներկայացված ապրանքների հայտարարագրերի 80 և ավելի տոկոսը ձևակերպված լինի ապրանքների մաքսային արժեքի որոշման առաջին մեթոդով: Հայտարարատուն պետք է ունենա նաև օրինապահ հարկ վճարողի հավաստագիր:  Նախնական մաքսային հայտարարագիր հարկավոր է ներկայացնել ապրանքների ներմուծումից առնվազն 12 ժամ առաջ:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության նախնական մաքսային հայտարարագրերի հսկողության բաժին  060-841-170 (ներքին 11-83) հեռախոսահամարով կամ advance_declaration@customs.am էլ․ փոստի միջոցով։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն