Շուրջ 6500 ոչ ռեզիդենտ մոտ 2 շաբաթում մուտք է գործել Հայաստանի բանկային համակարգ

15 մարտի 2022 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Մարտի 2-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 6500 ոչ ռեզիդենտ մուտք է գործել Հայաստանի բանկային համակարգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ռուսաստանի որոշ քաղաքացիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան, խնդիր ունեն բանկային հաշիվների բացման հետ կապված:

Գալստյանն ընդգծեց, որ անկախ կոնֆլիկտից, որևէ սանկցիայից, միշտ ցանկացած բանկային համակարգում ոչ ռեզիդենտների նկատմամբ ներկայացվող պահանջները լինում են ավելի խիստ: ԿԲ նախագահը Հայաստանի բանկերի մոտեցումը բավականին ճիշտ է գնահատում, բանկերի կողմից նոր հաճախորդների ներգրավումը տեղի է ունենում պատշաճ ընթացակարգերի համաձայն:

«Դա նշանակում է, որ բանկերը պատշաճ ուսումնասիրում են իրենց նոր հաճախորդներին, փորձում հասկանալ՝ նրանք տրանզիտ հաճախորդնե՞ր են, թե՞ նրանց տնտեսական շահի կենտրոնը հանդիսանում է ՀՀ-ն: Եթե հաճախորդները ներգրավվում են Հայաստանի բանկային համակարգ, որովհետև իրենց տնտեսական շահի կենտրոնի փոփոխություն է տեղի ունեցել և դարձել է ՀՀ-ն, ես կարծում եմ, որ որևէ խնդիր չի առաջանում: Եթե բանկերի գնահատմամբ՝ Հայաստանի բանկային համակարգը օգտագործվում է որպես տարանցիկ գործառնությունների համար իրականացվող մեխանիզմ, այդ պարագայում բնականաբար բանկերն արձագանքում են իրենց հայեցողությամբ»,- ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահի տեղեկությամբ՝ այս պահի դրությամբ շուրջ 6500 ոչ ռեզիդենտ արդեն մուտք է գործել Հայաստանի բանկային համակարգ: Դա վերաբերում է մարտի 2-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածին:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն