ԿԲ գնահատմամբ՝ տրանսֆերտները կնվազեն մոտ 20 տոկոսով

15 մարտի 2022 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Կենտրոնական բանկը Հայաստանում սպասում է տրանսֆերտների նվազում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով հարցին, թե ռուս-ուկրաինական իրավիճակն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տրանսֆերտների վրա, որոնց մի մասը հատկապես ստացվում էր Ռուսաստանից:  

«Մեր գնահատականների համաձայն՝ այս տարվա ընթացքում տրանսֆերտների որոշակի նվազում կունենանք, շատ նախնական գնահատականների համաձայն՝ շուրջ 20 տոկոսի չափ»,-ասաց Գալստյանը:

Անդրադառնալով վարկավորման տեմպի նվազման վերաբերյալ հարցին՝ ԿԲ նախագահը նշեց, որ վարկավորման վրա ազդեցություն ունեցող ամենամեծ գործոնը ընդհանուր անորոշությունն է:

«Երբ բիզնեսի, բանկերի համար պարզ կլինեն կոնֆլիկտի զարգացման, տնտեսությունների զարգացման հեռանկարները, կարծում եմ, որ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացումը, որը նպաստելու է երկրում գնաճային միջավայրի կարգավորմանը, ներդրողների տեսանկյունից շատ ավելի դրական քայլ է դիտվելու, մարդիկ ներդրումներ են իրականացնելու՝ հիմնվելով հենց մեր մակրոտնտեսական քաղաքականության վրա»,-ասաց ԿԲ նախագահը:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն