«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

15 մարտի 2022 | Նախագծեր | Цитата

ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1978-Ն որոշման 2-րդ հավելվածի 72-րդ կետով  նախատեսված է մինչև 2022 թվականի մարտի 31-ն «Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները սահմանող ՀՀ օրենսդրության կատարելագործման և ամբողջականացման համար համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակում» գործողությունը։

Վերը նշված գործողության կատարումն ապահովելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական կանոններն ու նորմերը սահմանելու։կանոններ,
 
ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 248-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական կանոններն ու նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:» 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
          Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պահանջն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածում, համաձայն որի` յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների իրավունք:

          Աշխատանքի վայրում աշխատողների առողջության պահպանումը և անվտանգության ապահովումը հանդիսանում է ՀՀ աշխատանքային օրենսդրության կարևորագույն բաղադրիչներից մեկը:

          ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ աշխատանքային օրենսդրությունը սահմանում է` աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական կանոններն ու նորմերը:

          Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման կանոնների և նորմերի սահմանման պահանջն ամրագրված է նաև միջազգային իրավունքի նորմերով` Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներով (թիվ 17, 18, 81, 94), Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով (3-րդ, 22-րդ հոդվածներ), որոնք վավերացվել են Հայաստանի Հանրապետության կողմից:

          Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական կանոնները և նորմերը ՀՀ կառավարության կողմից սահմանելը բխում է ոլորտի համալիր իրավական կարգավորման ապահովման և ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1978-Ն որոշման 2-րդ հավելվածի 72-րդ կետով նախատեսված գործողության կատարման անհրաժեշտությունից:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

          ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1978-Ն որոշման 2-րդ հավելվածի 72-րդ կետով  նախատեսված է մինչև 2022 թվականի մարտի 31-ն «Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները սահմանող ՀՀ օրենսդրության կատարելագործման և ամբողջականացման համար համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակում» գործողությունը։

          Վերը նշված գործողության կատարումն ապահովելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական կանոններն ու նորմերը սահմանելու։

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1978-Ն որոշման 2-րդ հավելվածի 72-րդ կետով նախատեսված գործողությունից, որն է՝ մինչև 2022 թվականի մարտի 31-ն աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները սահմանող ՀՀ օրենսդրության կատարելագործման և ամբողջականացման համար համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակման գործողությունը։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջին համապատասխան՝ Օրենսգրքով Կառավարությունը կլիազորվի՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական կանոններն ու նորմերը սահմանելու վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու։

Աշխատողների անվտանգության և առողջության պահպանման պարտավորություն սահմանված է նաև Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի (որի կողմերն են ՀՀ կառավարությունը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, Հայաստանի գործատուների հանրապետական միությունը) 1-ին բաժնում։ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի նաև նշված բաժնի կատարումը։

6. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն առկա չէ:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն