Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 367-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

15 մարտի 2022 | Նախագծեր | Цитата

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 367-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «ՏԿԵ նախարարություն» բաժնի 15.3-րդ կետի պահանջով։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__________ 2022 թվականի N ___Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 367-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 28-ի «Ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպության ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունների բովանդակությունը և դրանց ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 367-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Հավելվածի.
1-ին կետում «Ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների և օգտակար հանածոների արդյունահանման համար ընդերքօգտագործման իրավունք» բառերը փոխարինել «Ընդերքօգտագործման իրավունք» բառերով։
2-րդ կետի.
ա. 1-ին ենթակետում «ձևի» բառից հետո լրացնել «, իսկ օտարերկրյա պետությունում ընդերքօգտագործման գործու­նեության իրականացման դեպ­քում՝ տվյալ երկրում գործու­նեության թույլտվության/պայմանագրի կամ գործունեությունը հավաստող այլ փաստաթղթի պատճենը» բառերը,

բ. 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ. «2) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ծրագրով (այսուհետ` ծրագիր) կամ օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների նախագծով (այսուհետ` նախագիծ) պահանջվող ինժեներատեխնիկական կազմի առկայության մասին տեղեկանք` համաձայն N 2 ձևի, կից ներկայացնել մասնագիտական կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայականի պատճենը, անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք իր նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ, ինչպես նաև համապատասխան մասնագետների վերաբերյալ կազմակերպության ղեկավարի հրամանի կամ համապատասխան մասնագետների հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենները: Այն դեպքերում, երբ ընկերության տնօրենը միաժամանակ հանդիսանում է համապատասխան մասնագետ, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համար կցվում են տնօրենի և ընդհանուր ժողովի նախագահող անձի կամ ընդհանուր ժողովի կողմից լիազորված անձի կողմից կնքված պայմանագիրը, պետական միասնական գրանցամատյանից սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պետական գրանցման քաղվածքը, իսկ բաժնետիրական ընկերությունների համար՝ խորհրդի նախագահի կամ խորհրդի կողմից լիազորված այլ անձի կամ (երբ խորհրդի նախագահի և միանձնյա գործադիր մարմնի պաշտոնները զբաղեցնում է միևնույն անձը) խորհրդի որոշմամբ հաստատված խորհրդի անդամներից մեկի հետ կնքված պայմանագիրը, բացառելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվության տրամադրումը.

գ. 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «2.1)» ենթակետ.  «2.1) մասնագետների հետ պայմանագրերը պետք է կնքված լինեն հայցվող իրավունքի ողջ ժամկետով, իսկ ավելի կարճ ժամկետի դեպքում՝ առաջիկա 5 տարվա համար (օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն հայցելու դեպքում) նշվեն մասնագետի կողմից ծրագրով կամ նախագծով նախատեսված՝ տվյալ ժամանակահատվածում իրականացվելիք աշխատանքների նկարագրությունը և ժամանակացույցը։»:

դ. 3-րդ ենթակետի՝

-    «բ» պարբերությունում «իսկ տրամադրված վարկային գծի կամ բանկային երաշխիքի, կամ ֆինանսական միջոցների փոխառության առկայության դեպքում՝ նաև համապատասխան ֆինանսական կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը» բառերը խմբագրել հետևյալ բովանդակությամբ. «կից ներկայացնելով նաև ֆինանսական միջոցները հավաստող բանկային երաշխիքը, իսկ տրամադրված վարկային գծի կամ ֆինանսական միջոցների փոխառության առկայության դեպքում նաև համապատասխան ֆինանսական կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը՝ առնվազն նախատեսված լեռնակապիտալ աշխատանքների, ինչպես նաև ուսումնասիրության դեպքում՝ բոլոր տարիների, իսկ արդյունահանման դեպքում՝ առաջին երեք տարիների համար հաշվարկված պետական տուրքի և սոցիալական աջակցության համապատասխան չափով:»:

3) Որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «3.1)» ենթակետով. «3.1) օտարալեզու փաստաթղթերը ներկայացվում են նոտարական կարգով վավերացված թարգմանությամբ։»: 

4) Որոշմամբ հաստատված Հավելվածի Ձև N 1–ում.

ա. աղյուսակի երկրորդ սյան առաջին տողի «Նախկինում կատարված աշխատանքների՝ ընդերքօգտագործման ձևերը» բառերը փոխարինել «Ընդերքօգտագործման ոլորտում նախկինում կատարված պայմանագրային աշխատանքները և դրանց հակիրճ նկարագրությունը (հաշվետվությունների կազմում, նախագծային աշխատանքներ, մարկշեհդերական աշխատանքներ և այլն)՝ ըստ ընդերքի տեղամասերի և ընկերությունների» բառերով,

բ. ավելացնել երրորդ սյուն՝ սյան առաջին տողում «Ընկերությանը տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի տեսակը (ուսումնասիրություն կամ արդյունահանում), տեղամասը, համարը, տարեթվերը, իսկ օտարերկրյա պետության կողմից տրամադրված լինելու դեպքում՝ նաև պետության անվանումը» բառերով, երկրորդ տողում՝ «3» թվով,

գ. ավելացնել չորրորդ սյուն՝ սյան առաջին տողում «Ընկերությանը տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը դադարեցված լինելու դեպքում՝ դադարեցման հիմքը» բառերով, երկրորդ տողում՝ «4» թվով,

դ. աղյուսակից հետո ավելացնել «Կից ներկայացնում եմ ____________________________________________________________ օտարերկրյա պետությունում ընդերքօգտագործման գործունեության թույլտվության/պայմանագրի կամ գործունեությունը հավաստող այլ փաստաթղթի պատճենը և թարգմանությունը։» բառերը:

5) Որոշմամբ հաստատված Հավելվածի Ձև N 2–ում «ինժեներատեխնիկական կազմը հավաստող աշխատանքային պայմանագրերի պատճենները:» բառերը փոխարինել «մասնագիտական կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայականի պատճենը, անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանքը՝ նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ, համապատասխան մասնագետների վերաբերյալ կազմակերպության ղեկավարի հրամանի կամ համապատասխան մասնագետների հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենները: 

Սահմանափակ պատասխանատվության ընկերությունների դեպքում՝ տնօրենի և ընդհանուր ժողովի նախագահող անձի կամ ընդհանուր ժողովի կողմից լիազորված անձի կողմից կնքված պայմանագիրը, պետական միասնական գրանցամատյանից սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պետական գրանցման քաղվածքը:

Բաց բաժնետիրական ընկերությունների դեպքում՝ խորհրդի նախագահի կամ խորհրդի կողմից լիազորված այլ անձի կամ (երբ խորհրդի նախագահի և միանձնյա գործադիր մարմնի պաշտոնները զբաղեցնում է միևնույն անձը) խորհրդի որոշմամբ հաստատված խորհրդի անդամներից մեկի հետ կնքված պայմանագիրը:»:

6) Որոշմամբ հաստատված Հավելվածի Ձև N 4–ում «դրամ:» բառը փոխարինել «դրամ՝ կից ֆինանսական միջոցները հավաստող բանկային երաշխիքը, իսկ տրամադրված վարկային գծի կամ ֆինանսական միջոցների փոխառության առկայության դեպքում նաև համապատասխան ֆինանսական կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը:» բառերով, իսկ «Կից ներկայացնում եմ» բառերից հետո լրացնել «նաև» բառը:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ               Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 367-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Անհրաժեշտությունը - «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 367-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի
  2. «ՏԿԵ նախարարություն» բաժնի 15.3-րդ կետի պահանջով։
    Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Ներկայումս ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների և օգտակար հանածոների արդյունահանման համար ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համաձայն դիմումին կից ներկայացնում է ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություններ: Համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պարագայում ռիսկ է առաջանում, որ կազմակերպությունն ուսումնասիրության կամ արդյունահանման նպատակով  թույլտվություն ձեռքբերելուց հետո կարող է ոչ մի աշխատանք չիրականացնել` պահպանելով ընդերքօգտագործման իրավունքը: Հայաստանի Հանրապետության կառավարության  2013 թվականի մարտի 28-ի N 367-Ն որոշմամբ սահմանվող որակավորման, ֆինանսական և տեխնիկական կարողությունների պահանջները հստակեցնելու, պրակտիկայում ի հայտ եկած թերությունները շտկելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունների բովանդակությունը և համալրել դրանց ներկայացվող պահանջները:
  3. Կարգավորման նպատակը և բնույթը – Սույն նախագծով առաջարկվում է Կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 367-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ որոնցով կհստակեցվեն որոշմամբ սահմանվող որակավորման, ֆինանսական և տեխնիկական կարողությունների պահանջները, կշտկվեն պրակտիկայում ի հայտ եկած թերությունները։
  4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
  5. Ակնկալվող արդյունքը – Սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպության կողմից ներկայացվող ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություններին ներկայացվող պահանջները կթարմացվեն և կհամալրվեն, այլապես՝ համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պարագայում ռիսկ է առաջանում, որ կազմակերպությունն ուսումնասիրության կամ արդյունահանման նպատակով թույլտվություն ձեռքբերելուց հետո կարող է ոչ մի աշխատանք չիրականացնել` պահպանելով ընդերքօգտագործման իրավունքը:
  6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 367-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
    7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
    Ներկայացվող նախագծի մշակումը բխում է 2020-2050թթ. Հայաստանի վերափոխման ռազմավարության 3-րդ մեգանպատակից, ՀՀ Ազգային ժողովի 2021թ.-ի օգոստոսի 26-ի № ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.8–րդ բաժնի 1-ին պարբերության 5-րդ կետով նախատեսված հանձնառություններից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման 1-ին Հավելվածի «ՏԿԵ նախարարություն» բաժնի 15.3-րդ  կետի պահանջից։

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն