Արժույթի միջազգային հիմնադրամը մեր երկրին կտրամադրի բյուջետային աջակցության վարկ

09 մարտի 2022 | Աշխատանքային | Цитата

Ազգային ժողովը մարտի 9-ի նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022թ. հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ նամակ-համաձայնագրով Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը Պահուստային ծրագրի ներքո 51.428 միլիոն ՀՓԻ (հատուկ փոխառության իրավունք) համարժեք բյուջետային աջակցության վարկ տրամադրել:

Վարկային միջոցների մասհանումը նախատեսվում է 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում: Վարկն ուղղվելու է ՀՀ 2022թ. պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Գեւորգ Պապոյանի կարծիքով՝ նպատակը Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող ենթակառուցվածքների համար գումար ներդնելն է, որպեսզի հետագայում այս եւ մյուս վարկային միջոցներն ավելի հեշտությամբ սպասարկվեն ու մարվեն:

Ընդդիմադիր պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են վարկ վերցնելու նպատակահարմարությանը, փոխարժեքի տոկոսադրույքի տատանումների բացասական հետեւանքներին:

Օրենսդիրներն անդրադարձել են ներքին ու արտաքին պարտքի առանձնահատկություններին, վարկի կառուցվածքին, վարկային ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությանը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը պարզաբանումներ է ներկայացրել պատգամավորների մտահոգությունների առնչությամբ: Նա հավաստիացրել է, որ վարկային այս միջոցները որեւէ կերպ չեն ֆինանսավորում ընթացիկ ծախսերը, այլ ներդրում է կատարվում ենթակառուցվածքների մեջ՝ հետագայում ՀՆԱ-ի ներուժն ավելացնելու նպատակով:

Պատգամավորները քվեարկություններով ընդունել են քննարկված օրենքի նախագիծը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն