Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 814-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին

04 մարտի 2022 | Նախագծեր | Цитата

Նախագծի ընդունմամբ իրավական հիմքեր են ստեղծվում մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսային վճարների, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձման և (կամ) հաշվանցման միասնական կարգավորումների սահմանման համար:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«____» ___________2021 թվականի N ____-Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ                                                                                   

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի «Ճանապարհային հարկի պարտավորություններից, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարից ավելի վճարված գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման կարգը սահմանելու մասին» N 814-Ն որոշման 2-րդ կետից հետո լրացնել նոր 2.1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Սահմանել, որ մաքսային մարմինների կողմից գանձվող բնապահպանական հարկի և ճանապարհային հարկի գծով պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձման և (կամ) հաշվանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից սահմանված կարգով։»:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Ներկայումս մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարների հետ վերադարձման և հաշվանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են առանձին իրավական ակտով, որով առաջարկվում է կարգավորել նաև մաքսային մարմինների կողմից գանձվող բնապահպանական հարկի և ճանապարհային հարկի վերադարձման և հաշվանցման հետ կապված հարաբերությունները: Ինչի նպատակով էլ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 814-Ն որոշմամբ սահմանված իրավակարգավորումները չտարածել դրանց նկատմամբ:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է նաև տնտեսվարողների շահերից, այն ուղղված է մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսային վճարների, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տուգանքի պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձման և/կամ հաշվանցման ընթացակարգը պարզեցնելուն, ինչպես նաև վճարողի կողմից ներկայացված վերադարձման և/կամ հաշվանցման դիմումի և մաքսային մարմինների կողմից կազմվող եզրակացությունների համար միասնական ձևաթղթերի սահմանմանը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն