«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

02 մարտի 2022 | Նախագծեր | Цитата

Նախագծի ընդունումը կապահովի քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց օրենքով սահմանված դեպքերում տրվող դրամական օգնությունների գծով ստանձվող պարտավորությունների պատշաճ կատարումը։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետում «չափով» բառից հետո լրացնել «դեպքի ծագման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացված դիմումների հիման վրա» բառերով,
2) Որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի «դ» պարբերությունում «անձի» բառից հետո լրացնել «հետ համատեղ բնակվող» բառերը,
3) Որոշման 1-ին հավելվածում «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ» բառերով, «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերով, «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» բառերը փոխարինել «ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ           

  Ն. Փաշինյան

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի թիվ 737-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 737-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով  սահմանված է  դրամական օգնության տրման դեպքերն ու չափը, առանց դիմում ներկայացնելու պահանջի։ Նշած դրամական օգնության գումարները, յուրաքանչյուր տարվա համար  նախատեսվում (հաշվարկվում) և վճարվում են պետական մարմինների  տվյալ տարվա բյուջետային միջոցների հաշվին և դրա սահմաններում, իսկ յուրաքանչյուր տարվա բյուջեն նախատեսվում և հաստատվում է տվյալ բյուջետային տարվա ծախսերը (ստանձնած պարտավորությունները) կատարելու համար («Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 1․2 հոդվածի 11-րդ մաս)։ Ըստ այդմ, յուրաքանչյուր տարվա բյուջետային ծախսերի պլանավորման և կատարման կանխատեսելիության ապահովման տեսանկյունից կարևորվում է պարտավորությունների ծագման (ստանձնման)  ժամկետների  սահմանումը, քանի որ հակառակ դեպքում այն կարող է հանգեցնել օրենսդրության հիման վրա ստանձնած պարտավորությունների ժամանակին կատարման անհնարինության։

Նախագծով նախատեսված 1-ին կետի 3-րդ ենթակետի փոփոխությունները պայմանավորված են «Պետական կառավարման համակարգի մասին» օրենքի փոփոխություններով:

2. Կարգավորման նպատակն ու բնույթը.

        Որոշման նախագծով առաջարկվում է  ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ դրամական օգնություն հատկացնելու համար սահմանել դիմումների ներկայացման վեցամսյա ժամկետ:

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծն անուղղակիորեն բխում է 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» թիվ 1363-Ա որոշման հավելվածի 6.10-րդ կետից: 

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց օրենքով սահմանված դեպքերում տրվող դրամական օգնությունների գծով ստանձվող պարտավորությունների պատշաճ կատարում։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն