Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները եվ դրանց հաշվառման կարգը սահմանելու մասին

02 մարտի 2022 | Նախագծեր | Цитата

Նախագծի ընդունումն ու կիրառումը էական դրական ազդեցություն կունենա գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործմանն ուղղված քաղաքականության իրականացման, ներդրումային գործունեության խթանման, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ ներգրավման կամ անարդյունավետ օգտագործման հիմնախնդրի լուծման համար:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ 

Գյուղատնտեսական նշանակության հողերը  որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները եվ դրանց հաշվառման կարգը
սահմանելու մասին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել՝
գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները՝ համաձայն N 1 հավելվածի,
չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվառման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածով սահմանվում են գյուղատնտեսական նշանակության հողերից միայն վարելահողերը և բազմամյա տնկարկները որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ հաշվի առնելով սույն որոշման կիրարկման արդյունքները, մինչև 2024 թվականի 4-րդ եռամսյակի ավարտը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ նախատեսող ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով կսահմանվեն գյուղատնտեսական նշանակության հողերից խոտհարքները և արոտավայրերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները։
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգի պահանջներն ապահովելու նպատակով՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում Կադաստրի կոմիտեի կողմից վարվող ազգային գեոպորտալի քարտեզագրական էլեկտրոնային համակարգում ապահովել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հասանելիությունը:
Սահմանել, որ սույն որոշման հիման վրա գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու և հաշվառելու գործընթացը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 1-ն իրականացվում է փորձնական սկզբունքով, և սույն կետում նշված ժամանակահատվածը հաշվանցվում է հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված ժամկետից:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ՝                                   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն