Նախագծով առաջարկվում է սահմանել իրավասություն Տեսչական մարմնին դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող պետական վերահսկողության ընթացքում պետական մարմիններից և այլ անձանցից պահանջելու և ստանալու (այդ թվում՝ էլեկտրոնային հարցման եղանակով) դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտներին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ին ընդունված ՀՕ-86-Ն օրենքի 29-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.
«3․ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը` դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող պետական վերահսկողության ընթացքում իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ անձանցից պահանջելու և ստանալու (այդ թվում՝ էլեկտրոնային հարցման եղանակով) դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտներին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ հարկային կամ մաքսային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ»։»
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագիծ
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться