• Armenianeconomy.com

Զբաղվածության գործակալությունում 3000 աշխատատեղ կա. Արտեմ Ասատրյան

04 ապրիլի 2013 | Աշխատաշուկա | Цитата

Զբաղվածության գործակալությունում 3000 աշխատատեղ կա. Արտեմ ԱսատրյանՀայաստանի Հարապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության գործակալությունում այս պահին 3000 հաշվառված աշխատատեղ կա: Այդ մասին այսօր՝ ապրիլի 4-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին:

Վարչապետը նշեց, որ զբաղվածության գործակալության տվյաները պետք է համապարփակ ձեւով ներկայացնել հանրությանը, քանի որ հանրության համար թիվ մեկ խնդիրը աշխատատեղն է; Բացի այդ, ըստ վարչապետի, հարկավոր է վերապատրաստման դասընթացներ իրականացնել, ավելի ակտիվ զբաղվածության քաղաքականություն իրականացնել:

Ա. Ասատրյանը պատասխանեց, որ ներկայում էլ նախարարությունն իրականացնում է վերապատրաստման ծրագիր: Այն իրականացվում է 2 ձեւով: Առաջին, շրջանակային համաձայնագրերով վերապատրաստումն իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները: Երկրորդ, աշխատանքներ են իրականացվում անմիջապես գործատուների հետ, ուսուցումն անցած աշխատողներին առնվազն 1 տարի ապահովում են աշխատանքով:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն