«Մետալ ուորլդ» ՍՊԸ-ն ազատվեց մաքսատուրքից. 380 մլն դրամ ներդրում կարվի

23 փետրվարի 2022 | Աշխատանքային | Цитата

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում բավարարել է «Մետալ ուորլդ» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել պտուտակավոր (Twist Off) կափարիչների տեսականի, ինչպես նաև թիթեղյա տարաների արտադրության համար։

Ստացված արտադրանքը իր ուրույն տեղն է գտնելու հայկական շուկայում և հնարավորության դեպքում արտահանվելու է նաև Ռուսաստան, Վրաստան և այլ երկրներ։ Արդեն իսկ իրականացվել է 25 մլն դրամի կապիտալ ներդրում։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 380 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 22 նոր աշխատատեղ` մինչև 200,000 դրամ միջին աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 380 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 30.1 մլն դրամ:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն