Հայաստանում այս տարի կհամարակալվի և կհաշվառվի 800 հազար գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. ականջապիտակներին կլինի QR կոդ

16 փետրվարի 2022 | | Цитата

 Հայաստանում նախատեսվում է 2022 թվականին համարակալել և հաշվառել շուրջ 800 հազար գլուխ խոշոր եղջերավոր կենդանի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի մեկնարկի միջոցառմանը: 

«Առկա անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողության սահմանումն առանցքային գործոն է՝ կենդանական ծագման սննդամթերքի հետագծելիության ապահովման գործում, որին կարելի է հասնել միայն գյուղացիական կենդանիների համարակալում և հաշվառում իրականացնելու միջոցով:  Կունենանք ստույգ տեղեկատվություն կենդանիների գլխաքանակի վերաբերյալ, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման հետագծելիության ապահովման նոր մեխանիզմ, խոշոր եղջերավոր կենդանիների շարժը կվերահսկվի»,-ասաց նախարարի տեղակալը:

Նախարարությունը ծրագրի իրականացման արդյունքում սպասում է, որ 2022-ին շուրջ 800 հազար գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ համարակալված և հաշվառված կլինեն:

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի (CARD) կողմից իրականացվող Կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի ղեկավար Նազելի Գրիգորյանն էլ նշեց, որ կենդանիների համարակալումն ու հաշվառումը համարվում է անասնաբուծության և անասնաբուժության ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերի հիմքը: «Այն կլուծի կենդանիների առողջության խնդիրը, հանրային առողջության խնդիրները, կենդանիների շարժի մասին տեղեկատվությունն արդեն հստակ կարող ենք հավաքագրել: Կենդանական ծագման սննդամթերի հետագծելիությունը կապահովի, ինչպես նաև հնարավորություն կստեղծի կենդանական ծագման մթերքների արտահանման և նոր շուկաների գրավման համար»,-ասաց Գրիգորյանը:

Ծրագիրը կմեկնարկի 2022 թվականին, կավարտվի 2025 թվականի գարնանը: Ծրագրում կան հստակ գործառույթներ: Հիմնադրամն աջակցելու է համապետական ծրագրին:

ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն էլ հիշեցրեց, որ կառավարությունը ծրագրի համար բյուջեն հաստատել է անցյալ տարի, այս տարի արդեն գումարը հատկացվել է: Ականջապիտակների գնումը սկսվել է:

«Սպասում ենք, թե երբ պետք է ներմուծվի Հայաստան: Մի քանի տեխնիկական առաջարկներ կան, որ մինչև ներմուծումը կհասցնենք ավարտին, և դրանից հետո արդեն կարող ենք բուն գործընթացը սկսել»,-ասաց Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ համարակալումն ու հաշվառումը համար մեկ խնդիրն է կոնկրետ սննդի անվտանգության հետ կապված: Համարակալված կենդանու պատմությունը տեսանելի է լինելու, ականջապիտակի վրա լինելու են QR կոդեր, որով հնարավոր կլինի տեսնել՝ կենդանին պատվաստվա՞ծ է, թե ոչ, ո՞րտեղի կենդանի է: «Առաջին հերթին սա ապահովելու է հետագծելիությունը, որը տալիս է շատ հարցերի պատասխան: Դա հնարավորություն կտա վերահսկել շարժը, կենդանու առողջական վիճակի մասին տեղեկատվություն»,-ասաց նա՝ հորդորելով անասնապահներին աջակցել ծրագրին:

Համարակալված կենդանիները հետո կարող են նույնիսկ գրավի առարկա դառնալ, կենդանիները կարող են ապահովագրվել:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն