Հայտարարվել է Ագարակից թունել ճանապարհի շինաշխատանքների տեխհսկողության խորհրդատվական ծառայությունների գնման մրցույթ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Ագարակից մինչև թունել շուրջ 32կմ ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային մրցույթ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ճանապարհային դեպարտամենտից։

«Մրցույթի արդյունքում ընտրված խորհրդատվական ընկերությունը պետք է մատուցի Տրանշ 4-ի (Ագարակից մինչև թունել շուրջ 32 կմ ճանապարհ) շինարարության տեխնիկական հսկողության բոլոր ծառայությունները՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Շինարարական աշխատանքների տևողությունը նախատեսվում է 36 ամիս: Թերությունների վերացման ժամանակաշրջանը սահմանված է աշխատանքների ավարտից հետո 365 օր:

Մոտ 32 կմ ընդհանուր երկարությամբ հատվածի վերակառուցման ներդրումային ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի վարկային միջոցներով և ՀՀ պետական բյուջեից:

Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. մարտի 16-ը՝ ժամը 18:00 (Երևանի ժամանակով):

Մրցույթի մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://armroad.am/en/procurement/tenders»,- ասվում է հայտարարության մեջ։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Հայտարարություններ
• ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ հուլիսի 1-6-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Նորաձևության շաբաթ»-ը• ԽՈՐԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑ` ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ• «Ուտեստ Ֆեստ» ազգային տոնածիսական ուտեստների փառատոն՝ հունիսի 11-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն• Հայտարարվել է Մ-12 /Մ-2/ (Գորիս)-ԱՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ4+000-կմ20+850 հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման հրատապ բաց մրցույթ• Հայտարարվել է Հ-32/Մ-1/-Գյումրի-Կապս-Ամասիա-Մ-1 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ1+100-կմ11+784 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հրատապ բաց մրցույթ• Հունիսի 13-17-ը Երևանում կանցկացվի «Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը• ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին• FLYONE ARMENIA-ն վերկսում է Երևան - Լիոն - Երևան և Երևան - Փարիզ - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը• Սահմանվել է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սակագնային արտոնության շրջանակում սերուցքային կարագի ՀՀ ներմուծման ծավալների բաշխման կարգը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն