Երևանի էներգաարդյունավետության ծրագրով մանկապարտեզները հիմնանորոգվում են

Շուրջ մեկդարյա պատմությամբ մայրաքաղաքի հ. 23 մանկապարտեզը մեկն է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվող նախակրթարաններից: Ծրագիրն ընդգրկում է 29 մանկապարտեզ, որից 15-ը՝ հիմնանորոգում, մյուս տեղերում էներգաարդյունավետության բարձրացման առանձին միջոցառումներ կարվեն:

 «Տեղումների ժամանակ տանիքից միշտ կաթում էր, անմխիթար վիճակում էին նաև պատուհանները: Սանհանգույցների ու ջրագծերի խնդիրը ևս բավական լուրջ էր»,-նշում է հ. 23 մանկապարտեզի տնօրեն Աստղիկ Հովակիմյանը:

Այս պահին միաժամանակ շինարարություն է 8 մանկապարտեզում: Առաջին հերթին շենքերն ամրացվում են:

Հիմնանորոգվող բոլոր մանկապարտեզները նաև ջերմամեկուսացվում են: Ամեն մանկապարտեզ կունենա արևային վահանակներ, արևային ջրատաքացուցիչ, ինչը կապահովի մշտական տաք ջուր: Կրթօջախներում անցկացվում է նաև օդափոխության համակարգ:

«Ձմռան ամիսներին 1 մլն դրամից ավելի մենք ծախսում էինք գազի, գրեթե նույնչափ՝ հոսանքի համար: Երևանի էներգարդյունավետության ծրագրի շնորհիվ էապես կնվազի ծախսը, իսկ խնայված միջոցները կուղղվեն նյութատեխնիկական հագեցվածությանը»,-ընդգծում է Երևանի հ. 47 մանկապարտեզի տնօրեն Գոհար Աշուղաթոյանը:

Աջափնյակի 16-րդ թաղամասի հ. 49 մանկապարտեզում աշխատանքներն ավարտական փուլում են: Այստեղ տանիքի կաթոցներից պաշտպանվելու համար առաստաղին փակցված ամպիկներն այլևս պետք չեն գա: Տանիքից մինչև կոյուղագիծ ամեն ինչ նոր է կառուցվել: Նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է, մի մասը՝ դրամաշնորհ: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հարցերով Եվրոպայի արևելյան գործընկերության նախագծի, Կլիմայի կանաչ հիմնադրամի, ինչպես նաև համայնքի միջոցներով:

Այս տարի կմենկարկի ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգումը:

Երևանի էներգաարդյունավետության ծրագիրն ունի նաև բնապահպանական կարևոր նշանակություն. իրականացվող միջոցառումների շոնրհիվ կնվազի ածխաթթու գազի արտանետումը: Շինարարության մեկնարկից 20 ամիս անց երեխաները կունենան հիմնանորոգված, հարմարավետ ու էներգաարդյունավետ մանկապարտեզներ։ Մի քանիսն արդեն շուտով կբացեն դռները:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն