Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոններում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվելիք հիմնական ծառայությունները սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

08 փետրվարի 2022 | Նախագծեր | Цитата

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոններում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվելիք հիմնական ծառայությունները։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

«__» __________ 2022 թվականի N ___-Լ

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 11-ի N322-Լ որոշման հավելվածի 1․5 կետը՝

1. Սահմանել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոններում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվելիք հիմնական ծառայությունները՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՎԱՐՉԱՊԵՏ                         ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հավելված

ՀՀ Վարչապետի

«__» __________ 2022 թվականի

N ___-Լ որոշման

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ1. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոններում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվում են հետևյալ հիմնական ծառայությունները (իրականացվում են հետևյալ գործառնությունները)՝

  • մաքսային հսկողությանն առնչվող՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • մաքսային հայտարարագրմանն առնչվող՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • մաքսային ընթացակարգերի գործողությունների եզրափակմանը, կասեցմանը, դադարեցմանն առնչվող՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • մաքսային և այլ օրենսդրությամբ նախատեսված փորձաքննությունների իրականացմանն առնչվող՝ օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված գործողությունների իրականացման թույլտվությունների տրամադրման գործառնություններ.
  • մաքսային ընթացակարգերի շրջանակներում թույլտվությունների տրամդրմանն առնչվող՝ օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • թույլատվական փաստաթղթերի տրամադրմանն առնչվող՝ օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
    Տրանսպորտային միջոցների գրանցմանը և հաշվառմանն առնչվող՝ օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • մաքսային կանոնների խախտման դեպքերով վարչական վարույթների իրականացմանն առնչվող՝ օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • մաքսային հսկողության ներքո ապրանքների
  • պահպանությանն առնչվող գործառնություններ.
  • ֆինանսական ծառայություններ (բանկային, ապահովագրության և այլ ծառայություններ):

    Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի N 1408-Լ որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինների, պետական մարմինների և կազմակերպությունների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների իրականացման 2021-2022 թվականների ծրագրի միջոցառումները հաստատելու մասին» 11.03.2021թ. N 322-Լ որոշման հավելվածով հաստատված՝ 1.5 կետի կատարման անհրաժեշտությամբ:



Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն