ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07 փետրվարի 2022 | Նախագծեր | Цитата

Առաջարկվում է կատարել օրենսդրական փոփոխություն՝ Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ և (կամ) ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի վաճառքի թույլատրելիության վերաբերյալ դրույթ ներառել հողային օրենսգրքում: Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է մշակել և ներկայացնել Կառավարության որոշման նախագիծ՝ վերը նշված դեպքում հողի վաճառքի ընթացակարգ սահմանելու համար:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային  օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 36-րդ հոդվածի 5-րդ մասում՝

1) 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է՝ բացառությամբ շինարարական և Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ և (կամ) ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի:

2) 2-րդ նախադասությունում և օգտակար հանածոների արդյունահանման բառերը փոխարինել, օգտակար հանածոների արդյունահանման և Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ և (կամ) ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման բառերով,

3)լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2-րդ պարբերություն.

       Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ և (կամ) ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման աշխատանքների հետևանքով առաջացած հողի բերրի շերտի վաճառքի կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:

Հոդված 2. Անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում Կառավարությունը սահմանում է սույն օրենքի 1-ին հոդվածում նշված կարգը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
     Գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ հողի բերրի շերտը հանվում է շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար: Օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է:

     Սևանա լճի մակարդակի բարձրացման ժամանակ՝ հողը մնում է ջրի տակ, հանդիսանալով աղտոտման աղբյուր, անհրաժեշտություն է առաջանում Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքներ իրականացնել՝ տարածքը ազատել ծառերից և թփերից։ Հանվող բուսահողը չի օգտագործվում։

Հողի բերրի շերտը, համապատասխան նորմատիվները պահպանելու դեպքում, կարող է դառնալ վաճառքի առարկա, քանի որ գոյություն ունի բերրի հողի պահանջարկ, մարզերում ջերմոցային տնտեսությունների թվաքանակի աճին զուգընթաց ավելի է մեծանում պահանջը դրա նկատմամբ, իսկ գործող օրենսդրությամբ նախատեսված է միայն շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի վաճառքի կարգավորում, ինչի համար Կառավարության կողմից սահմանվել է կարգ:

     Նախագծի մշակումը պայմանավորված է Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ և (կամ) ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման աշխատանքների հետևանքով առաջացած հողի բերրի շերտի վաճառքի թույլատրելիություն սահմանելու անհրաժեշտությամբ՝ բուսահողը նպատակային և արդյունավետ օգտագործման նպատակով:

Առաջարկվող կարգավորման բնույթը
      Առաջարկվում է կատարել օրենսդրական փոփոխություն՝ Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ և (կամ) ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի վաճառքի թույլատրելիության վերաբերյալ դրույթ ներառել հողային օրենսգրքում: Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է մշակել և ներկայացնել Կառավարության որոշման նախագիծ՝ վերը նշված դեպքում հողի վաճառքի ընթացակարգ սահմանելու համար:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
     Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։

4.Ակնկալվող արդյունքը

     Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է թույլատրել Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ և (կամ) ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման աշխատանքներ կատարելիս հանված հողի բերրի շերտի վաճառքը, ինչը կնպաստի հողի բերրի շերտի նպատակային օգտագործմանը՝ պակաս արդյունավետ հողերի բարելավման համար:

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա։   Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում էական փոփոխություններ չեն կանխատեսվում։

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
     Նախագծի մշակումը կապված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հետ (շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղությունների 4.10 մասի 10-րդ պարբերություն` հողերի աղտոտման և դեգրադացման կանխարգելմանն ու նվազմանն ուղղված քաղաքականության մշակումը և իրականացումը) և ուղղված է հողային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը՝ հողի բերրի շերտի նպատակային օգտագործմանը պակաս արդյունավետ հողերի բարելավման համար և շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության նվազեցմանը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն