«Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի

07 փետրվարի 2022 | Նախագծեր | Цитата

«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) մշակման անհրաժեշտությունը բխում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածով սահմանված փոխադրողի կողմից իրականացվող չվերթով ուղևորին կեղծ ճամփորդական փաստաթղթերով փոխադրման ընդունման, միջազգային բժշկա-սանիտարական կանոնների և դրանց հետ կապված դրույթների  պահանջների խախտումով փոխադրման ընդունման համար, ինչպես նաև վայրէջքի օդանավակայանում օդանավից դուրս գալու պահից մինչև երկրի պետական սահմանի հատման ժամանակահատվածն ուղևորների անվտանգության ապահովման և խնամքի համար փոխադրողի պատասխանատվության պահանջներով:

Նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Ենթակառուցվածքների զարգացում» 3-րդ գլխի «Տրանսպորտ» 3.1 բաժնի «Օդային տրանսպորտ» մասի 2-րդ պարբերության ապահովման պահանջներից, համաձայն որի ներկայացվելու են համապատասխան առաջարկություններ օրենսդրական փոփոխությունների և միջազգային ստանդարտներին համապատասխանեցման վերաբերյալ:

Նախագծերի ընդունման դեպքում կապահովի ՀՀ կառավարության 2021-2026թթ. միջացառումների ծրագրի վերը նշված  գլխով սահմանված  դրույթների կատարումը, ինչպես նաև կներդրվեն Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածով սահմանված ստանդարտով ուղևորների պահպանության և խնամքի վերաբերյալ փոխադրողի պատասխանատվության պահանջները:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավիացիայի մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 63-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝  1.1-ին և 1.2-րդ մասերով.

«1.1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում ուղևորին կեղծ ճամփորդական փաստաթղթերով, միջազգային բժշկա-սանիտարական կանոնների և դրանց հետ կապված դրույթների պահանջների խախտումով փոխադրման համար:

1.2. Փոխադրողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օդանավակայանում ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների պահպանության և խնամքի համար՝ օդանավը լքելու պահից մինչև սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի թույլտվության տրամադրումը։ Փոխադրողը պատասխանատվություն է կրում նաև Հայաստանի Հանրապետության օդանավակայանում ուղևորների պահպանության և խնամքի համար սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից տվյալ չվերթի ուղևորին Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի թույլտվության տրամադրումը սահմանված կարգով մերժելու դեպքում:»:

Հոդված 2. Օրենքի 63-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ մասով.

«9. Փոխադրողի կողմից սույն օրենքով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում Փոխադրողը կրում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 117-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ մասով.

«Փոխադրողի կողմից «Ավիացիայի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով սահմանված պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի  չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

           Ընթացիկ վիճակըև իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) մշակման անհրաժեշտությունը բխում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածով սահմանված փոխադրողի կողմից իրականացվող չվերթով ուղևորին կեղծ ճամփորդական փաստաթղթերով փոխադրման ընդունման, միջազգային բժշկա-սանիտարական կանոնների և դրանց հետ կապված դրույթների  պահանջների խախտումով փոխադրման ընդունման համար, ինչպես նաև վայրէջքի օդանավակայանում օդանավից դուրս գալու պահից մինչև երկրի պետական սահմանի հատման ժամանակահատվածն ուղևորների անվտանգության ապահովման և խնամքի համար փոխադրողի պատասխանատվության պահանջներով:

Առաջարկվող կարգավորմանբնույթը
«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Փոխադրողի պատասխանատվություն» 63-րդ հոդվածով ամբողջական սահմանված չէ փոխադրողի պատասխանատվության վերաբերյալ Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 Հավելվածից բխող պահանջները, մասնավորապես՝ փոխադրողի կողմից իրականացվող չվերթով ուղևորին կեղծ ճանապարհորդական փաստաթղթերով, միջազգային բժշկա-սանիտարական կանոնների և դրանց հետ կապված դրույթների  պահանջների խախտումով փոխադրման ընդունման համար, ինչպես նաև վայրէջքի օդանավակայանում օդանավից դուրս գալու պահից մինչև երկրի պետական սահմանի հատման ժամանակահատվածն ուղևորների անվտանգության ապահովման և խնամքի համար, հետևաբար փոխադրողի պատասխանատվության ամբողջականացման նպատակով անհրաժեշտ է օրենքում առկա բացը լրացնել, ինչպես նաև որպես ԻԿԱՕ անդամ երկիր՝ կատարել Չիկագոյի կոնվենցիայով սահմանված և ՀՀ կողմից ընդունված ստանդարտների պահանջները:

Հիմք ընդունելով Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածով սահմանված փոխադրողի պատասխանտվությանը վերաբերվող ստանդարտների պահանջները՝ նախագծով առաջարկվել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածում կատարել փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի 117-րդ հոդվածում կատարել լրացումներ՝ սահմանելով տուգանքի նշանակում փոխադրողի կողմից Հայաստանի Հանրապետության և միջազգային-իրավական փաստաթղթերով սահմանված պահանջների չկատարման համար:   

3.Ակնկալվող արդյունքը

  Նախագծերի ընդունմամբ կսահմանվեն՝

փոխադրողի կողմից իրականացվող չվերթով կեղծ ճամփորդական փաստաթղթերով փոխադրման ընդունման, միջազգային բժշկա-սանիտարական կանոնների և դրանց հետ կապված դրույթների պահանջների խախտումով փոխադրման ընդունման համար, ինչպես նաև վայրէջքի օդանավակայանում օդանավից դուրս գալու պահից մինչև երկրի պետական սահմանի հատման ժամանակահատվածն ուղևորների անվտանգության ապահովման և խնամքի համար փոխադրողի պատասխանատվության պահանջներ և կապահովվի ժամանած ուղևորի պատշաճ խնամք փոխադրողի կողմից,
նշված պահանջները չկատարելու համար տուգանքի նշանակում, որը կնպաստի ավիաընկերության կողմից ուղևորների առջև միջազգային ստանդարտներով սահմանված պատասպանատվության պատշաճ կատարմանը:
Նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Ենթակառուցվածքների զարգացում» 3-րդ գլխի «Տրանսպորտ» 3.1 բաժնի «Օդային տրանսպորտ» մասի 2-րդ պարբերության ապահովման պահանջներից, համաձայն որի ներկայացվելու են համապատասխան առաջարկություններ օրենսդրական փոփոխությունների և միջազգային ստանդարտներին համապատասխանեցման վերաբերյալ:

Նախագծերի ընդունման դեպքում կապահովի ՀՀ կառավարության 2021-2026թթ. միջացառումների ծրագրի վերը նշված  գլխով սահմանված  դրույթների կատարումը, ինչպես նաև կներդրվեն Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածով սահմանված ստանդարտով ուղևորների պահպանության և խնամքի վերաբերյալ փոխադրողի պատասխանատվության պահանջները:

«Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն