• Armenianeconomy.com

Գործարարները նոր թափ են հաղորդում հայ-ավստրիական հարաբերություններին. Երևանում մեկնարկեց մեծ բիզնես ֆորում

Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարարի հայաստանյան այցի շրջանակներում Երևանում մեկնարկել է հայ-ավստրիական գործարար համաժողովը, որին մասնակցում են ավստրիական 19 ընկերության և ավելի քան 100 հայկական ընկերության ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ համաժողովը հրաշալի առիթ է հայ-ավստրիական տնտեսական հարաբերությունների առկա մակարդակը ֆիքսելու, այն ավելի խորացնելու,  փոխշահավետ նոր գործարար կապեր հաստատելու և առհասարակ Հայաստանի և Ավստրիայի միջև տնտեսական փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու համար:
 
«Մենք հնարավորություն ունենք ուղենշելու տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացմանն ուղղված մեր քայլերը, և այս տեսանկյունից մեծապես ողջունելի է տարբեր ոլորտներ ներկայացնող ավստրիական ընկերությունների մասնակցությունը այս համաժողովին», - ընդգծեց նախարար Միրզոյանը:

Որպես քաղաքական գործիչ և ոչ բիզնեսմեն՝ արտգործնախարարը շեշտում է, որ կառավարությունը Հայաստանում ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու այն անհրաժեշտ բարենպաստ միջավայրը, որտեղ բիզնեսը և տնտեսական հարաբերությունները կարող են իրենց հարմար զգալ: Դրան նպաստում են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ազատ, մրցակցային շուկայական հարաբերությունների հաստատումը:

«Համոզված եմ, որ մեր ավստրիացի գործընկերների և ընդհանրապես աշխարհի գործարարների համար այս բառերը պիտի որ հնչեն որպես մեղեդի: Սրանք այն նվազագույն անհրաժեշտ պայմաններն են, որտեղ բիզնեսը կարող է և պետք է իրեն հարմարավետ զգալ», - նշեց Արարատ Միրզոյանը:

Նախարարը նաև հավելեց մեկ այլ կարևոր հանգամանք՝ Հայաստանը ունի տնտեսական որոշակի առավելություններ և ձեռքբերումներ հատկապես նորարարական տեխնոլոգիաների ոլորտում: Այս համատեքստում հիշատակության են արժանի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, «Թումո» կենտրոնները:

Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը նույնպես ողջունեց գործարար համաժողովի մասնակիցներին՝ շեշտելով, որ պետությունների երկկողմ հարաբերությունները լիարժեք չեն առանց բիզնեսի և ամուր ու հուսալի գործարար կապերի:

«Ես հույս ունեմ, որ մի օր մենք հետ կնայենք և կասենք՝ «այս օրն էր, երբ նոր փուլ բացվեց Ավստրիայի և Հայաստանի հարաբերություններում»: Այո՛, մենք՝ քաղաքական գործիչներս, կարող ենք միայն բացել դռները, հարցերը ներառել օրակարգում, մենք կարող ենք միայն բարձրացնել հետաքրքրությունները, բայց ի վերջո իրենք գործարարներն ու ընկերություններն են աշխատանք իրականացնում և զարգացնում այդ հարաբերությունները», - ասաց Ավստրիայի ԱԳ նախարարը:

B2G և B2B ձևաչափերով տեղի ունեցող բիզնես ֆորումի շրջանակներում քննարկվում են հայ-ավստրիական բիզնես կապերի զարգացման հնարավորությունները տնտեսության տարբեր ոլորտներում: Ավստրիական կողմից ֆորումին մասնակցում է մոտ 20 ընկերություն, իսկ հայկական կողմից, ինչպես էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հաղորդեց, մասնակցության համար հերթագրվել է գրեթե 200 ընկերություն:

Գործարար համաժողովի շրջանակներում ստորագրվեց երկու հուշագիր: Մասնավորապես, ավստրիական «Դոփելմայր» ընկերությունը հուշագիր ստորագրեց հայկական «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության հետ, որը ներդրումային ծրագրով լեռնադահուկային նոր համալիր է կառուցելու Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում: Ստորագրված երկրորդ հուշագիրը էներգետիկայի ոլորտին է վերաբերում: Հիդրոէլեկտրակայանների (ՀԷԿ) կառուցման և արդիականացման շրջանակներում կմոդեռնիզացվի Սևան-Հրազդան կասկադ ՀԷԿ-ը:

Փետրվարի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը: Ավստրիական պատվիրակության այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն: Ալեքսանդր Շալենբերգի գլխավորած պատվիրակությանը ուղեկցում է ավստրիացի գործարարների մեծ պատվիրակություն, որը եկել է Երևան հայ-ավստրիական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Գործարարներն իրենց մոտեցումները ներկայացրին ԵՏՀ օրակարգում ներառված հարցերի առնչությամբ• Իրանում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի համագործակցության հնարավորությունները• ՀՀ դեսպանը և Արևելյան Ատրպատականի նահանգապետը հնարավոր են համարել ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելը• Կայացավ ՀԱԳՄ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային հանդիպումը• Քննարկվում է Լեհաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչության ստեղծման հնարավորությունը• «Mitsubishi Heavy Industries Russia» ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում• Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ• Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-սիրիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները• Նախարար Քերոբյանն ու ՀՀ-ում Սիրիայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում կապերի ամրապնդման հնարավորությունները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն