Ավստրիական կողմից Հայաստան են եկել 20 ընկերությունների ներկայացուցիչներ։ Այս մասին Երեւանում փետրվարի 3-ին, հայ-ավստրիական բիզնես-համաժողովի ժամանակ, ասաց Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը։
Նրա խոսքով՝ դա վկայում է Հայաստանով նրանց հետաքրքրվածության մասին։ Նա հույս է հայտնել, որ դա նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում, որոնք, ըստ նրա, չեն կարող լիարժեք համարվել առանց ամուր բիզնես-կապերի։
«Հուշագրերի ստորագրումը հիմք կստեղծի համագործակցության զարգացման համար։ Քաղաքական գործիչները կարող են բացել դռները բիզնեսի համար, ձեւավորել օրակարգ, հետաքրքրվածություն ցուցաբերել, բայց առաջատար դերը պետք է վերցնի բիզնեսը»,- նշեց նախարարը։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться