Հայաստանում անասնաբուծության իրավիճակը. ա՞ճ, թե՞ անկում

01 ապրիլի 2013 | | Цитата

Հայաստանում անասնաբուծության իրավիճակը. ա՞ճ, թե՞ անկումԱզգային վիճակագրական ծառայության կողմից վերջերս հրապարակված անասնաբուծության վերաբերյալ զեկույցը հակասական եզրահանգումների տեղիք է տալիս, որոնք կապված են ընտրված ժամանակահատվածի բազայի հետ:

Անդրադառնալով ներկայացված տվյալներին' նշենք, որ 1991թ. հունվարի 1-ից մինչեւ 2013թ. հունվարի 1-ն ընկած հատվածում խոշոր եղջրավոր անասունների գլխաքանակը հանարապետությունում ավելացել է 3,2%-ով, կովերինը' 20,9%-ով: Սակայն դրա հետ միաժամանակ բավականին կրճատվել է խոզերի ( 53,3%-ով), ինչպես նաեւ այծերի եւ ոչխարների գլխաքանակը (43,1%-ով):

Խոշր եղջրավորներին թվի աճը կարելի է դրական գնահատել, եթե, իհարկե, դինամիկայի ցուցանիշնդրն ամբողջությամբ համապատասխանում են իրականությանը: Սակայն տեղեկատվությունը կարծես հավաստի է' դատելով մանր եղջարավորների թվի նվազումից....

Ինչպես հայտնի է, հայրենական անասնաբուծության հիմնական խնդիրները կապված է անասնակերի, ինչպես նաեւ անասունների հիվանդությունների հետ: Ներկայումս Հայաստանում քայլեր են ձեռնարկվում հեռագնա արոտավայրերն օգտագործելու համար, որոնք երկար տարիներ չեն օգտագործվել: Պետության կողմից խրախուսվող ֆերմերների կոպերացիաների ստեղծումը թույլ կտա առավել ռացիոնալ օգտագործել այդ արոտավայրերը:

Ինչ վերաբարում է հիվանդություններին, ապա դրանք ճակատագրական հաջորդականությամբ կրկնվում են: Հիշեցնենք, որ տարիներ առաջ խոզերի թվաքանակը կրճատվել էր աֆրիկյան ժանտախտի պատճառով, ինչն ակնհայտ երեւում է ստորեւ ներկայացվող գծապատկերից:

Եթե վերցնենք, օրինակ, 2006թ. տվյալները, ապա ընդհանուր առմամբ անասնաբուծության զարգացումը կարելի է հուսադրող համարել: Այդ տարվա մակարդակը ընթացիկ տարվա սկզբին գերազանցվել է բոլոր տնային կենդանիների գծով:

Հետազոտվող ժամանակահատվածում խոզերի գլխաքանական աճել է 5,5%-ով: Բավականին բարձր' 14,1% աճ է արձանագրվել ոչխարների եւ այծերի մասով: Խոշոր եղջրավոր անասունների գլխաքանակը գծապատկերում նշված ժամանակահատվածում աճել է 11,6%-ով, սակայն կովերի մասով այդ ցուցանիշը մի փոքր համեստ էր' 2,1%: Ինչպես հայտնի է, ներկայումս խնդիր է դրված մինչեւ 2020թ. հանրապետության շուկան ապահովել տեղական տավարի մսով:

Առայժմ դժվար է կանխատեսել այդ գործընթացի ընթացքը, սակայն խոշոր եղջրավոր անասունների գլխաքանակի դինամիկայի միտումները վերջին երկու տարում հույսեր են ներշնչում նման հավակնոտ նպատակի հասնելու առումով:

Ալբերտ Խաչատրյան

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն