Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Կովկաս շինարարություն եւ վերանորոգում EXPO 2013» ցուցահանդեսի բացմանը

Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Կովկաս շինարարություն եւ վերանորոգում EXPO 2013» ցուցահանդեսի բացմանըՎարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 29-ին, մասնակցել է «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կազմակերպված տասներորդ հոբելյանական միջազգային մասնագիտացված «Կովկաս շինարարություն եւ վերանորոգում EXPO 2013» ցուցահանդեսի բացմանը։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավանդական դարձած ամենամյա ցուցահանդեսի նպատակն է խթանել մասնակից կազմակերպությունների գործնական կապերի հաստատմանը, իրացման նոր շուկաների որոնմանը, Հայաստանում օտարերկրյա ներդրումների գրավմանը, ինչպես նաեւ շինարարական շուկայի վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը։

Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 60 տեղական եւ արտասահմանյան ընկերություններ, շուկայում առաջատար դիրք զբաղեցնող շինարարական, խորհրդատվական, նախագծող կազմակերպություններ այդ թվում՝ Իտալիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են նաեւ բանկային ընկերությունները՝ ներկայացնելով հիփոթեքային, բնակարանների վերանորոգման վարկավորման եւ բանկային այլ ծառայություններ:

Բացման արարողությունից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ոլորտի մի քանի տասնյակ ընկերությունների արտադրանքի նմուշներին։

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն