Եվրոպացի մասնագետները կօգնեն շուկայի հսկողության և սպառողների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ ներմուծել Հայաստան

11 նոյեմբերի 2012 | | Цитата

Եվրամիության մասնագետները համագործակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի հսկողության պետական տեսչության հետ՝ ԵՄ-ի չափանիշներին համապատասխան տեսչության ինստիտուցիոնալ հնարավորությունների ամրապնդման և դրանց ներդաշնակեցման Тwinning հերթական ծրագրի շրջանակներում:

«Ծրագրի նպատակն է տեսչության ինստիտուցիոնալ հնարավորությունների բարելավումը և շահառու պետությանը ԵՄ փորձի փոխանակման միջոցով օրենսդրության բարեփոխումը»,- ուրբաթ «Շուկայի հսկողության և սպառողների շահերի պաշտպանության կազմակերպություն» սեմինարի ընթացքում ասաց ծրագրի մշտական խորհրդատու Ուիլյամ Հարիսը:

Ըստ նրա՝ ԵՄ-ի մասնագետների և հայ տեսուչների սերտ փոխգործակցության դեպքում շուկայի հսկողության իրականացման նոր ընթացակարգեր կձևավորվեն:

«Այդ հարցում ԵՄ-ի և Հայաստանի մոտեցումների տարբերությունը հիմնականում կայանում է մեթոդաբանության մեջ: Օրինակ՝ մեր մոտեցումները տարբերվում են ռիսկերի գնահատականների սկզբունքներում»,- պարզաբանեց նա:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն իր հերթին ընդգծեց, որ տվյալ ծրագիրը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար՝ սպառողների իրավունքների պաշտպանության և ապրանքների որակի հսկողության համակարգի ձևավորման համատեքստում:

«Նաև կարևոր է, որպեսզի այդ գործում մեզ օգնեն մեր եվրոպացի գործընկերները: Ծրագիրը համահունչ է վերջին շրջանում մեր կողմից իրականացված բարեփոխումներին՝ «Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու մասին» համաձայանգրի շուրջ բանակցությունների համատեքստում ԵՄ-ի հետ տնտեսական ինտեգրման շրջանակներում»,- նշեց նա:

Երևանում հունիսին մեկնարկած մեկուկես տարի տևողությամբ ծրագրի նպատակը ստանդարտացման, հավաստագրման և շուկայի վերահսկողության համար պատասխանատու կառույցների դերի ամրապնդումն է, ինչպես նաև ներդաշնակեցումը ԵՄ չափանիշներին սպառողների շահերի պաշտպանության ոլորտում առկա ՀՀ օրենսդրությանը։

Ծրագիրը կիրականացվի «Հյուսիսային Իռլանդիայի միջազգային համագործակցություն» կազմակերպության կողմից՝ Լիտվայի էկոնոմիկայի նախարարությանն առընթեր ոչ պարենային ապրանքների պետական վարչության աջակցությամբ։

Twinning ծրագրերը Եվրոպական հարևանության և համագործակցության մեխանիզմի շրջանակներում Հայաստանում իրագործվում են 2009 թվականից։ Այդ մեխանիզմի նպատակը պետկառույցների ինստիտուցիոնալ բարեփոխումներն են ԵՄ չափանիշներին և գործող մոդելներին համապատասխան, Հայաստանի օրենսդրական դաշտի մոտեցումը ԵՄ համընդհանուր օրենսդրությանը։

Այսօր Հայաստանում արդեն ավարտված է Twinning մեկ ծրագիր, և իրագործման փուլում են ևս 14-ը։ Հայաստանում Twinning ծրագրերն իրագործվում են 14 ոլորտներում, մասնավորապես, ստանդարտացման, կրթության, ֆինանսների կառավարության, որակի վերահսկման, քաղաքացիական ավիացիայի ոլորտներում։

Աղբյուրը՝ arka.am

Լուսանկարը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն