Քննարկում՝ լայնաշերտ ինտերնետի և պետական թվային ծառայությունների հասանելիության վերաբերյալ

31 հունվարի 2022 | | Цитата

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ Հայաստանի քաղաքային, գյուղական, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերում լայնաշերտ օպտիկամանրաթելային ինտերնետ կապի և պետական թվային ծառայությունների հասանելիությամբ ապահովման հարցերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կապի օպերատորների ղեկավարները, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:

Վահագն Խաչատուրյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծել պետություն-մասնավոր հատված համագործակցության կարևորությունը, նշել, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է Հայաստանի բոլոր բնակավայրերում լայնաշերտ օպտիկամանրաթելային ինտերնետի հասանելիության ապահովումը, ինչի ուղղությամբ նախարարությունը նպատակաուղղված աշխատանքներ է իրականացնում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են լայնաշերտ ինտերնետ հասանելիության ցանցերի և ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման ու ընդլայնման նախագծերին վերաբերող մի շարք հարցեր։

Կապի օպերատորները ներկայացրել են տեղեկատվություն՝ իրենց կողմից շարժական բջջային և օպտիկամանրաթելային կապի ցանցերի ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, ինչպես նաև անդրադարձ է եղել ցանցերի կառուցման ընթացքում առաջ եկած խոչընդոտներին, ճանապարհաշինական, քաղաքաշինական աշխատանքների ընթացքում ստեղծված խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին։

Քննարկում է ծավալվել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում լայնաշերտ օպտիկամանրաթելային ենթակառուցվածքների ընդլայնման համար ՀՀ կառավարությունից ակնկալվող օժանդակության ձևերի, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության, ցանցերի գույքագրման և քարտեզագրման կարևորության, սահմանային բնակավայրերում լայնաշերտ ինտերնետ ծառայությունների մատչելի սակագնային պլանների կիրառման հնարավորությունների, մի շարք այլ հարցերի շուրջ:

Դիտարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության առավել արդյունավետ ձևաչափերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար կազմակերպել աշխատանքային քննարկումներ և  ընտրել ոլորտի զարգացման ու առաջընթացին ուղղված ամենաարդյունավետ մոդելը և միասնաբար առաջ շարժվել։

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն