• Armenianeconomy.com

Ճարտարագիտական համալսարանում «Կարիերայի օր» կանցկացվի

Ճարտարագիտական համալսարանում «Կարիերայի օր» կանցկացվիՀայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Կարիերայի կենտրոնը 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճի շքասրահում կազմակերպում է «Կարիերայի օր» միջոցառումը, որին կմասնակցեն ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործող 30-ից ավելի կազմակերպություններ («Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության հայաստանյան մասնաճյուղ, ՎիվաՍել ՄՏՍ (Ղ-Տելեկոմ ՓԲԸ), «Օրանժ Արմենիա» ՓԲԸ, ԱրմենՏել ՓԲԸ, «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ, «Ռեդինետ» ՓԲԸ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ, «Կոկա-կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ եւ այլն) եւ երեք տասնյակ ավագ դպրոցներ:

«Կարիերայի օր» միջոցառման հիմնական նպատակը բուհ-աշխատաշուկա կապն ամրապնդելն է, ինչպես նաեւ դպրոցականներին մասնագիտական կողմնորոշման գործընթացում աջակցելը:

Միջոցառման շրջանակներում համալսարանի ուսանողները կներկայացնեն ՀՊՃՀ մասնագիտությունները գործընկեր եւ գործատու կազմակերպություններին, դպրոցների ներկայացուցիչներին:

Միջոցառման ընթացքում տեղի կունենա Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման եւ Աջակցման Ծրագրի շրջանակներում իրականացվող ռոբոտների ցուցադրություն:

«Կարիերայի օր» միջոցառmն ծրագիր

13:00 Կարիերայի օրվա պաշտոնական բացում

13:30 ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) մասնագիտությունների ներկայացում գործընկեր եւ գործատու կազմակերպություններին ուսանողների կողմից (մաս I):

14:00 ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ)-ի ամբիոնների վարիչների, ֆակուլտետների դեկանների եւ գործընկեր, գործատու կազմակերպությունների միջեւ համատեղ քննարկում ապագա կադրերի պատրաստման շուրջ

14:30 Դպրոցականների ծանոթացում ՀՊՃՀ մասնագիտություններին

15:00 Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման եւ Աջակցման Ծրագրի (ԱրմՌոբոտիքս) շնորհանդես

16:00 ՀՊՃՀ մասնագիտությունների ներկայացում գործընկեր եւ գործատու կազմակերպություններին ուսանողների կողմից (մաս II)

17:00 Կարիերայի օրվա պաշտոնական փակում

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն