• Armenianeconomy.com

Վարդենիսում արտադրվող խնձորի թունդ ալկոհոլային ըմպելիքը նորություն է թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկաներում

24 հունվարի 2022 | Տնտեսություն | Цитата

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում արտադրվող խնձորի թունդ ալկոհոլային ըմպելիքը, որը կրում է  «Տատեոն» խորհրդանշական անունը, Հայաստանի շուկայում հայտնվել է 2021 թվականի մայիս ամսից։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Տատեոն» ընկերության տնօրեն Հենրիկ Կարապետյանը, խմիչքի արտադրությանն ընկերությունը նախապատրաստվել է 2018 թվականից։ Մտահղացումը պատկանում է ընկերության հիմնադիր Արմեն Կարապետյանին, ով ծննդով Վարդենիս քաղաքից է, մասնագիտությամբ՝ երաժիշտ։ Նա շուրջ 23 տարի ապրել եւ ստեղծագործել է Ֆրանսիայում՝ Կալվադոսի շրջանում, եւ «Կալվադոս» խմիչքի նմանությամբ փորձել է իր հայրենի քաղաքում ձեռնարկել նոր խմիչքի արտադրություն, որը  միաժամանակ բացառիկ է իր տեսակի մեջ ու  համուհոտով տարբերվում է բոլոր թունդ ալկոհոլային  ըմպելիքներից, այդ թվում՝ «Կալվադոս»-ից։

«Սովորաբար ալկոհոլային խմիչքները մշակվում կամ հնեցվում են կաղնու տակառների մեջ։ Նույնը «Կալվադոս» խմիչքի պարագայում է։ Դրանց խմորման համար պահանջվում է մի քանի շաբաթ, մինչդեռ խնձորի հումքից արտադրված մեր նոր խմիչքի խմորման պրոցեսը տեւել է վեց ամիս, չժանգոտվող մետաղե տակառներում։ Մեկ շիշ (կես լիտր) «Տատեոն» ստանալու  համար մշակվել է մինչեւ 20-23 կիլոգրամ խնձոր։ Այն ներծծված է խնձորենու ճյուղի ծխի համով, որը տարբեր ջերմաստիճանների բովվում է հատուկ վառարանում եւ դրվում է խմիչքի մեջ՝ մնալով հինգ-վեց ամիս։ Մի խոսքով, մեր արտադրած խմիչքը հասունանում է խնձորենու ճյուղի մեջ եւ իր համային հատկությամբ տարբերվում է բոլոր մյուս թունդ ալկոհոլային ըմպելիքներից։ «Տատեոնը» յուրահատուկ է նաեւ նրանով, որ այն պատրաստվել եւ մշակվել է միմիայն խնձորից եւ խնձորենու փայտի ծխից՝  բացարձակ չունենալով ոչ մի հավելում։ Դա, փաստորեն, նոր ստացված խմիչք է, առանձնահատուկ խմիչք, ինչպես կոնյակը, գինին, շամպայնը, այլ խմիչքներ։ «Տատեոն» անվանումը վերցվել է Արեւմտյան Հայաստանի Դիադին գավառի անվանումից, որը Մովսես Խորենացու մոտ հիշատակված է Տատեոն ձեւով։ Հենց այդ գավառից էլ 1830 թվականին գաղթել եւ Վարդենիսում վերաբնակվել են մեր պապերը։ «Տատեոնն» ունի 42 աստիճան թնդություն, կես լիտրանոց շիշը խանութներում վաճառվում է 19 800 դրամով։ Արտադրությունը կազմակերպում ենք Վարդենիս քաղաքում, 120 քառակուսի մետր մակերեսով տարածքում։ Արտադրության համար Գեղարքունիքի տնտեսություններից մթերել ենք մինչեւ 100 տոննա խնձոր»,-ներկայացրեց Հենրիկ Կարապետյանը։

Տնօրենը խոսեց նաեւ ընկերության առաջնահերթ անելիքներից եւ ապագա ծրագրերից, արտադրության ընդլայնման հեռանկարներից, ներդրումների անհրաժեշտությունից։ «Մինչ այժմ ամեն ինչ արել ենք մեր սեփական միջոցների հաշվին՝ շատ երկար ու աշխատատար ճանապարհ անցնելով։ Սակայն հաջողությունները զարգացնելու համար շատ կարեւոր է ամրապնդվելը թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկաներում։ Հիմա աշխատում ենք արտահանման կազմակերպման ուղղությամբ։ Մենք մեր առջեւ բավականին հավակնոտ խնդիրներ ենք դրել, որոնց իրականացման համար արդեն մեզ անհրաժեշտ կլինեն ներդրումներ, գործընկերային նոր հարաբերություններ։ Կարծում եմ, որ մեր արտադրությունը կխթանի այգեգործության զարգացմանը Գեղարքունիքի մարզում, կստեղծի նոր կայուն աշխատատեղեր։ Բացի այդ, մեր ստեղծած նոր խմիչքի շնորհիվ Հայաստան աշխարհի գրավչությունների մասին կհետաքրքրվեն աշխարհի բազմաթիվ երկրներում, իսկ Վարդենիսը կներկայանա որպես նոր ծնված մտքերի հայրենիք եւ շատ հայտնի  արտադրական վայրերից մեկը»,- ամփոփեց Հենրիկ Կարապետյանը։

Խոսրով Խլղաթյան


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• Քննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը• Տնտեսական աճը եռամսյակի արդյունքում 8.6 տոկոս է, սա ի ցույց է դնում ՀՀ տնտեսական դիմակայունությունը. Փաշինյան• Շուրջ 12 մլն դրամ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային խնամքի ծառայությունների տրամադրման համար• Տնեսագիտությանը, անձնական ֆինանսների կառավարմանը և ձեռնարկատիրությանը նվիրված «Բրեյն-ռինգ»-ում հաղթեց Տավուշի մարզի դպրոցների հավաքականը• 2022թ. հունվար-մարտին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20%-ով• ԻՆՉՊԵ՞Ս ՏԵՂԱՓՈԽԵԼ ԴԵՂՈՐԱՅՔ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ• Համագործակցության հուշագիր՝ ՀԱԳՄ-ի և Իրաքի Քրդական տարածաշրջանի արտահանման ու ներմուծման միության միջև• Վճարումներն անկանխիկ ստանալու հնարավորությամբ ապահովված է նոր սերնդի 61 921 ՀԴՄ• Լույս հիմնադրամ. Հայաստանում բիզնեսի խրախուսման արտոնությունները 2018թ. իշխանափոխությունից հետո
горячие новости
• Գեղամասարում արեւային կայան կկառուցվի. արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին• Տնտեսական աճը եռամսյակի արդյունքում 8.6 տոկոս է, սա ի ցույց է դնում ՀՀ տնտեսական դիմակայունությունը. Փաշինյան• Շուրջ 12 մլն դրամ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային խնամքի ծառայությունների տրամադրման համար• Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-ղազախական փոխգործակցության հարցեր• Ի գիտություն գործարար համայնքի ներկայացուցիչների• Վահան Քերոբյանը մասնակցել է Ռոտարի Ինտերնեյշնլ միջազգային կազմակերպության 2452 տարածաշրջանի համաժողովին• Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-լիտվական համագործակցության հնարավորությունները• Վճարումներն անկանխիկ ստանալու հնարավորությամբ ապահովված է նոր սերնդի 61 921 ՀԴՄ• Լույս հիմնադրամ. Հայաստանում բիզնեսի խրախուսման արտոնությունները 2018թ. իշխանափոխությունից հետո

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն