• Armenianeconomy.com

Ոչ մի տուգանք չի մուծվելու. կատարվողը զավեշտ է և խայտառակություն. Աշոտ Բարսեղյան

24 հունվարի 2022 | Տնտեսություն | Цитата

Երեկվանից հանրային սննդի վայրերում կիրառված սահմանափակումները միայն ու միայն բացասական ազդեցություն կունենան ոլորտի վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռեստորանների ասոցիացիա Հանրային կազմակերպության նախագահ, հանրային սննդի փորձագետ Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով հունվարի 22-ից կիրառության մեջ մտնող այն հրամանին ըստ որի՝ հանրային վայրեր մուտք գործելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն պատվաստումը կամ 72 ժամվա ընթացքում արված թեստավորումը հավաստող փաստաթուղթ»

«Այս հրամանը չի աշխատելու: Ոչ մի գործատու իր թշնամին չի: Չկա հստակ մեխանիզմ ոչ ստուգելու ոչ վերահսկելու: Ե΄վ հրամանը ե΄ւ տուգանքները իրավաչափ չեն և բողոքարկվելու են` ոչ մի տուգանք չի մուծվելու: Կատարվողը զավեշտ է և խայտառակություն: Կան շատ բողոքներ, օրինակ Դալմա մոլի ֆուդքորտը դատարկ էր, այն սրճաննեը, որոնք ստուգվում էին,  դատարկ էին: Սա երկար չի կարող  շարունակվել»,-ասաց նա:

Նրա խոսքով` նաև կա մեծ խնդիր մարդկանց անձնական տվյալների պահպանման հետ. «Չի կարելի այդ ծավալի անձնական տվյալ տալ անհասկանալի վայրերում անհասկանալի մարդկանց»:

Նա նշեց, որ այս սահմանափակումները զրոյական ազդեցություն կունենան կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու առումով:

«Բնական է, որ հրամանը առողջապահության նախարարի հրամանն է, կարանտինի հետ կապ չունի և հետևանք չի կարող ունենալ տուժի կամ տուգանքի տեսքով: Սա հերթական նաև տրամաբանության հետ կապ չունեցող հրամանն է: Դա չի կարող ստիպել, որ մարդիկ չշփվեն իրար հետ, առավել ևս պատվաստվեն»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի`   հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• Քննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը• Տնտեսական աճը եռամսյակի արդյունքում 8.6 տոկոս է, սա ի ցույց է դնում ՀՀ տնտեսական դիմակայունությունը. Փաշինյան• Շուրջ 12 մլն դրամ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային խնամքի ծառայությունների տրամադրման համար• Տնեսագիտությանը, անձնական ֆինանսների կառավարմանը և ձեռնարկատիրությանը նվիրված «Բրեյն-ռինգ»-ում հաղթեց Տավուշի մարզի դպրոցների հավաքականը• 2022թ. հունվար-մարտին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20%-ով• ԻՆՉՊԵ՞Ս ՏԵՂԱՓՈԽԵԼ ԴԵՂՈՐԱՅՔ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ• Համագործակցության հուշագիր՝ ՀԱԳՄ-ի և Իրաքի Քրդական տարածաշրջանի արտահանման ու ներմուծման միության միջև• Վճարումներն անկանխիկ ստանալու հնարավորությամբ ապահովված է նոր սերնդի 61 921 ՀԴՄ• Լույս հիմնադրամ. Հայաստանում բիզնեսի խրախուսման արտոնությունները 2018թ. իշխանափոխությունից հետո
горячие новости
• Գեղամասարում արեւային կայան կկառուցվի. արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին• Տնտեսական աճը եռամսյակի արդյունքում 8.6 տոկոս է, սա ի ցույց է դնում ՀՀ տնտեսական դիմակայունությունը. Փաշինյան• Շուրջ 12 մլն դրամ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային խնամքի ծառայությունների տրամադրման համար• Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-ղազախական փոխգործակցության հարցեր• Ի գիտություն գործարար համայնքի ներկայացուցիչների• Վահան Քերոբյանը մասնակցել է Ռոտարի Ինտերնեյշնլ միջազգային կազմակերպության 2452 տարածաշրջանի համաժողովին• Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-լիտվական համագործակցության հնարավորությունները• Վճարումներն անկանխիկ ստանալու հնարավորությամբ ապահովված է նոր սերնդի 61 921 ՀԴՄ• Լույս հիմնադրամ. Հայաստանում բիզնեսի խրախուսման արտոնությունները 2018թ. իշխանափոխությունից հետո

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն