Քննարկվել են Հայաստանում բիզնես ոլորտի կարիքները հոգալու համար անհրաժեշտ դատաիրավական բարեփոխումները

21 հունվարի 2022 | | Цитата

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ), Էքսպերտիզ Ֆրանսի և Լատվիայի դատական իշխանության կառավարման մարմնի կողմից իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» Եվրոպական միության ծրագիրը և Եվրոպական բիզնես ասոցիացիան (EBA) կլոր սեղան քննարկում անցկացրին «Դատաիրավական բարեփոխումները և բիզնես ոլորտը» թեմայով
«Հայաստանը շարունակաբար բախվում է քաղաքացիական դատավարությունների չափից ավելի երկար տևողությանը, որն ի թիվս այլ պատճառների պայմանավորված է դատական ծանր ընթացակարգերով և դատարանների կառավարման ծանրաբեռնվածությամբ, որոնք հանգեցնում են քննվող գործերի կուտակումների: Դատական որոշումների կանխատեսելիությունը, ողջամիտ ժամկետները և հարկադրելի լինելը նպաստում են վստահության և կայունության մթնոլորտին, դրանով իսկ բարելավելով գործարարների համար ձեռնարկատիրական գործունեության և ներդրումների համար նպաստավոր բիզնես միջավայր: ԵՄ-ն շարունակում է հավատարիմ լինել Հայաստանում տնտեսական աճի և աշխատատեղերի համար հնարավոր լավագույն մթնոլորտի ստեղծման իր հանձնառությանը՝ ի շահ հայ ժողովրդի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման ելույթում նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

Անդրեա Վիկտորինը կանխատեսելի, ժամանակին և կիրառելի արդարադատության որոշումները կապեց հասարակության մեջ վստահության և կայունության և, հետևաբար, ձեռնարկատիրական գործունեության ու ներդրումների համար նպաստավոր բիզնես միջավայրի հետ: Եվրամիությունը Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է, որի արտահանման ծավալների մոտ մեկ երրորդն ուղղվում է ԵՄ, բացի այդ ԵՄ-ն Հայաստանի ամենախոշոր դոնորն է։

«Միջազգային գործընկերների հետ համագործակցությունն անչափ կարևոր է պետության առջև դրված խնդիրների լուծման ու նպատակների իրականացման գործում: Միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող ծրագրերը զգալի նշանակություն են ունեցել արդարադատության ոլորտում բարեփոխումներում հաջողելու հարցում: «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում իրականացված և դեռ իրականացվելիք աշխատանքները դրա վառ վկայությունն են»,- նշեց արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:

Արդարադատության նախարարի տեղակալը հավելեց նաև, որ նախարարությունը բարձր է գնահատում միջազգային գործընկերների հետ համագործակցությունն ու համոզված է, որ այն կրելու է շարունակական բնույթ։

Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները քննարկեցին վեճերի այլընտրանքային լուծման և դրա ծախսարդյունավետության հետ կապված մի շարք հարցեր՝ դատական ընթացակարգի հետ համեմատության մեջ, թե արդյոք միջնորդությունը գերազանցում է ուղղակի բանակցություններին, և արդյոք արբիտրաժային որոշումները դժվար է կիրառել:

Քննարկվել են նաև Արդարադատության ոլորտի բարեփոխումները և ոլորտային քաղաքականությունը, մաքսային ընթացակարգը և վարչական իրավունքը, մրցակցային իրավունքը և քաղաքացիական դատավարությունը, ինչպես նաև իրավունքի և իրավասության ընտրության հարցերը։

«Արդարադատության համակարգի կոնսոլիդացումը Հայաստանում» նախագիծն իրականացվում է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (ՄԻՀԳՀ), «Էքսպերտիզ Ֆրանս»-ի և Լատվիայի Հանրապետության դատարանների վարչակազմի կողմից: Նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն