Պարզվել է ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից շուրջ 71մլն դրամի պարտավորություն. դատախազություն

19 հունվարի 2022 | | Цитата

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության համակարգմամբ ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվել է 2021թ. դրությամբ ՀՀ օրենսդրությամբ և ընդերքօգտագործման պայմանագրերով նախատեսված պետական տուրքի, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների, ինչպես նաև՝ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ընդերքօգտագործողների պարտավորությունների կատարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է դատախազությունից:

Նախ արձանագրվել է, որ ավելի վաղ՝ 2018թ. ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության մարմինների կողմից իրականացված նմանատիպ առաջին ուսումնասիրության արդյունքում ի հայտ բերված բազմաթիվ խնդիրներ ոլորտային պետական գերատեսչությունների հետ համագործակցությամբ լուծվել են, իսկ ընդերքօգտագործող սուբյետներն սկսել են ավելի բարեխիղճ վարքագիծ դրսևորել պետության և համայնքների առջև իրենց պարտավորությունների կատարման հարցում:

Այդուհանդերձ, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով 26 սուբյեկտներ ունեն ընդհանուր 39.751.045 ՀՀ դրամի պարտավորություններ, որից 2.400.000 ՀՀ դրամը վերականգնվել է ուսումնասիրության ընթացքում:

Համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում 8 ընդերքօգտագործողների պարտավորությունների չափը կազմում է 23.000.000 ՀՀ դրամ, իսկ պետական տուրքի գծով 4 սուբյեկտներ ունեն ընդհանուր 8.000.000 ՀՀ դրամի պարտավորություններ:

ՀՀ դատախազության ուսումնասիրության արդյունքների հիման վրա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաև՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունների կողմից ապառքներ ունեցող տնտեսվարողներին տրվել են նախազգուշացումներ, նրանց նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ և միջոցներ են ձեռնարկվել դատական կարգով ապառքները բռնագանձելու ուղղությամբ:

NEWS.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն