Կառավարությունը 175 միլիոն դրամի օժանդակություն է տրամադրել Սյունիքի հյուրանոցներին

20 հունվարի 2022 | | Цитата

Այս տարվա ընթացքում Սյունիքի հյուրանոցներում և հյուրատներում զբաղվածությունը բավարար չի եղել և Կառավարությունը որոշել է լրացուցիչ օժանդակություն տրամադրել ոլորտի տնտեսվարողներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, թե վերջին շրջանում ինչպիսի՞ փոխհատուցումներ և օգնություն է տրվել Սյունիքի մարզի հյուրանոցներին և հյուրատներին և որքա՞ն է այդ փոխհատուցումների ծավալը։

«Ինչպես գիտեք Սյունիքում գտնվող հյուրանոցները առանձնակի են տուժել կորոնավիրուսից և պատերազմի շոկերից, քանի որ նաև անվտանգային որոշակի դժվարություններ և խնդիրներ այնտեղ կար։ Սյունիքի հյուրանոցներում զբաղվածությունը այս տարվա ընթացքում բավարար չի եղել և Կառավարությունը որոշեց լրացուցիչ օժանդակություն տրամադրել Սյունիքի հյուրանոցներին և այդ օժանդակության չափը կազմում է 175 միլիոն դրամ»,- ասաց Քերոբյանը։

Նախարարը նշեց, որ Կառավարությունը ուշի-ուշով հետևում է  իրադրությանը, ինչպես է զարգանում զբոսաշրջությունը ամբողջ Հայաստանում և հատկապես Սյունիքում՝ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ օժանդակություն կտրամադրվի։

« Գիտենք նաև, որ բավականին ակտիվ աշխատում է Սյունիքի հարցերով աշխատանքային խումբը։ Այնտեղ անցած տարվա ընթացքում մեկ միլիարդից ավել գումար է հատկացվել տարբեր նախագծերին և աշխատանքները այնտեղ շարունակվում են»,- եզրափակեց Քերոբյանը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն