
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի 26.07.2021թ. N 02/12.21/25026-2021 հանձնարարականով, որով առաջարկվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ համայնքների կողմից միջնաժամկետ ծախսերի ծրագրեր մշակելու նպատակով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՕՐԵՆՔԸ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդվ ած 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուետ՝ Օրենք) 54–րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հաստատում է Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, կազմում է բյուջեի նախագիծը և սահմանված կարգով ներկայացնում ավագանուն.»:
Հոդված 2. Օրենքի 83–րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Քաղաքապետը տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի է առնում Երևանի բնակչության կենսական շահերը, Երևանի զարգացման ծրագրերը, Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ինչպես նաև առկա ռեսուրսները:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» , «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի 26.07.2021թ. N 02/12.21/25026-2021 հանձնարարականով, որով առաջարկվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ համայնքների կողմից միջնաժամկետ ծախսերի ծրագրեր մշակելու նպատակով:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծերը բխում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.6 կետից, համայնքների զարգացման հնգամյա ծրագրերից:
Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը
ՀՀ համայնքի կողմից միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակումը, հնարավություն կտա առավել իրատեսական, առարկայական դարձնել համայնքի զարգացման ծրագիրը, ինչպես նաև թույլ կտա համայնքի տարեկան բյուջեի նախագծի կազմման ժամանակ առաջնորդվել արդեն իսկ կազմված ՄԺԾԾ-ով` առաջիկա տարվա համար հաստատված հաշվարկներով և հիմնավորումներով:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության եվ բացակայության մասին
Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրաական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Ներկայացված նախագծերը մշակվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться