• Armenianeconomy.com

Ներմուծման սահմանափակումներ՝ Ղազախստանից և Ռուսաստանի. Պատճառը անհայտ հիվանդության դեպքերն են

17 հունվարի 2022 | Տեսչական մարմիններ | Цитата

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի հրամանով, նկատի ունենալով Ղազախստանի Հանրապետության հյուսիսային մարզերում և խոշոր եղջերավոր կենդանիների անհայտ հիվանդության տարածման դեպքերը (կլինիկական նշանները բնորոշ են դաբաղ հիվանդությանը), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզում խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության տարածման դեպքերը՝ 2022 թվականի հունվարի 17-ից Ղազախստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզից ժամանակավորապես արգելվել է որոշ ապրանքների ներմուծումը:

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արգելվել է, մասնավորապես, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, հյուսիսային եղջերուների, դաբաղի նկատմամբ ընկալունակ վայրի կենդանիների, ուղտերի և ուղտազգիների այլ ներկայացուցիչների (լամաներ, ալպականեր, վիգոններ), բոլոր տեսակի գազանանոցային և կրկեսային կենդանիների, արտադրող ցուլերի, վարազների, խոյերի, նոխազների սերմնահեղուկի, խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի սաղմերի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից ստացված կաթի և կաթնամթերքի, դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների սպանդից ստացված մսի, մսամթերքի և հումքի, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, կենդանական ծագման բաղադրիչներ պարունակող կերերի և կերային հավելումների, որոնք ստացվել են դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիներից (բացառությամբ ջերմային մշակում անցած պատրաստի կերերի և կերային հավելումների` նախատեսված շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի), բուսական ծագմամբ կերերի և կերային հավելումների (բացառությամբ շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի) ներմուծումը:

NEWS.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• Սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթուղթ՝ 5-րդ ձև չունեցող մսեղիքը ոչնչացվել է• ԻՐԱԶԵԿՈՒՄ Թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղորայքի տեղափոխման վերաբերյալ• 2022-ի ապրիլին պետբյուջեի հարկային եկամուտների և պետտուրքի գծով փաստացի մուտքերն ավելացել են 28,4 տոկոսով. Բադասյան• 2018-ի մայիսին Երեւանի քաղաքապետի որոշմամբ օրենքի կոպիտ խախտմամբ հողամասեր են վաճառվել՝ 3-8 անգամ էժան. գներով ՊՎԾ• Ինչպես խուսափել հակաբիոտիկներով «հարուստ» մսից. պատկան մարմիններն ընդգրկուն բարեփոխումներ են սկսում• ԲԸՏՄ-ն արձանագրել է 8մլն դրամից ավել վնաս• Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է 8 մլն դրամից ավել վնաս• ՊԵԿ-Ը ներմուծող-իրացնող հարկ վճարողների շրջանում բացահայտել է փաստաթղթավորման պահանջների խախտման դեպքեր• ՊԵԿ-Ը ՊԱՏՐԱՍՏԵԼ Է ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐ ԵՎ ԲՈՒԿԼԵՏՆԵՐ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն