Համայնքներում մանկապարտեզների շինարարությունը կառավարությունը կհամաֆինանսավորի 70-80 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

13 հունվարի 2022 | Աշխատանքային | Цитата

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 13-ի նիստում փոփոխություն կատարեց սուբվենցիաների տրամադրման կարգի մեջ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյանը նշեց, որ նախորդ տարիներին սահմանամերձ համայնքներ եւ բարձր լեռնային համայնքները մի տողում էին, այս փոփոխությամբ դրանք առանձնացվել են, սահմանամերձ համայնքներին տրվող պետական աջակցության մասը մեծացնելու համար:

«Մյուս կարեւոր փոփոխությունը վերաբերում է նախադպրոցական հաստատություններին. Հաշվի առնելով կառավարության մտադրությունը մեր համայնքներում մանկապարտեզների կառուցմանը տեմպ տալու, տոկոսադրույքները փոխվել են: Նվազագույն շեմը սահմանվել է 70 տոկոս՝ անկախ Երեւանից բնակավայրի հեռավորությունից, եւ սահմանամերձ ու բարձրլեռնային համայնքներում մինչեւ 80 տոկոս կառավարության մասնակցությամբ:

Նոր ուղղություն է հեռագնա արոտներ գնացող ճանապարհների բարեկարգումը:

Հաշվի առնելով, որ որոշ համայնքներում բացակայում է գերարագ ինտերնետը, ուզում ենք մտցնել օպտիկամանրաթելային ցանցի կապուղու կառուցման նոր ուղղություն: Նոր ուղղություն է նաեւ ապաստարանների կառուցումը, որով համայնքներին հնրավորուոյուն ենք տալիս կռավարության աջակցությամբ այդ ծրագրերն իրականացնել»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ կառավարության աջակցության չափը մեծացրել է ոռոգման եւ խմմեռլու ջրերի համակարգերի եւ ասֆալտապատման ուղղություններով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին նշեց, որ այս փոփոխությունների հիմքում կառավարության ծրագիրն է Հայաստանում 5 տարում 500 նոր մանկապարտեզ կառուցելու. «Այս փոփոխությամբ համայնքներում մանկապարտեզների շինարարությունը կառավարությունը կհամաֆինանսավորի 70-80 տոկոսով: Շահագործումից հետո համայնքը պետք է մանկապարտեզի կարիքները հոգա»,-ասաց նա:

 NEWS.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն