Հայ-վրացական սահմանի «Բարեկամություն» կամրջի շինաշխատանքներն ակտիվ փուլում են. ավարտը նախատեսված է գարնանը

Հայ-վրացական սահմանի Սադախլո Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» անունը կրող կամրջի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սադախլո- Բագրատաշեն անցման կետում կառուցվող նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը նշեց, որ շինարարության մեկնարկը տրվել է 2021 թվականի մայիսին և մինչ այժմ զգալի աշխատանք է կատարվել: Ավարտված են հողային, հիմքերի փորման, հենապատերի, հենասյուների բետոնացման աշխատանքները:

«Այս պահին հորիզոնական մակերեսի բաղկացուցիչ մաս կազմող բետոնե հեծանների արտադրության գործընթացն է: Ամբողջ կամուրջը մոտ 50 հեծանից է բաղկացած, որից 16-ն արդեն արտադրված է, փետրվարին կսկսվեն դրանց տեղադրման ու միացման աշխատանքները: Նախագիծը ենթադրում է երկու կամուրջ: Յուրաքանչյուր կամուրջ ունենալու է երկու երթևեկելի գոտի: Այն արված աշխատանքները, որոնք նշեցի, երկու կամուրջներին են վերաբերում»,-ասաց Իզաբելլա Մուրադյանը:

Շինարարական փուլի համար նախատեսված է 12 ամիս: Իզաբելլա Մուրադյանի խոսքով,  2022 թվականի գարնանն ինչպես նախանշվել էր, այդպես էլ նշված ժամկետում շինարարական աշխատանքները կավարտվեն:

«Ավելին, նույնիսկ գրաֆիկից մի փոքր առաջ ենք: Եթե որևէ ֆորսմաժորային իրավիճակ չլինի, ապա ժամկետում կավարտենք: Կարելի է ասել, որ կապիտալ աշխատանքների մեծ մասն արված է: Գարնան սկզբին կունենանք հիմնական բետոնացման, հեծանների մասով ավարտված աշխատանք: Կմնան զուտ ենթակառուցվածքի, ասֆալտապատման, ջրահեռացման, լուսավորության, մայթերի աշխատանքները, որոնք նույնպես նախատեսում ենք ժամկետում ավարտել»,-ասաց ծրագրի ղեկավարը: Շինարարական աշխատանքներն ավարտելուց  հետո կլինի ինժեներատեխնիկական վերահսկողական գործընթաց: Նախատեսվում է ամռան վերջին ունենալ շահագործման ենթակա օբյեկտ:

«Երկու մասից բաղկացած նոր կամուրջը համապատասխանելու է միջազգային չափանիշներին, թողունակությունն ավելի մեծ է լինելու: Հին կամրջի վրա այսօր ունենում ենք բեռնատարների, մեծ մեքենաների կայանում, ինչը ծանրաբեռնում է հոսքը: ԽՍՀՄ տարիներին կառուցված կամուրջը նախատեսված չի եղել այդքան հոսքի ու ծանրաբեռնվածության համար, այդ իսկ պատճառով ունի բազմակի ճաքեր: Նոր կամրջի թողունակությունը 4 անգամ ավելի մեծ է: Թողունակության շնորհիվ մեծ մեքենաները ստիպված չեն լինի կայանել կամրջի վրա, մաքսակետն անցնելու գործընթացն ավելի արագ ու անցնցում կլինի, ավելի հարմարավետ ու ժամանակակից: Այս պահին կամրջի վրա ունենք կայանած մեծ մեքենաներ, որոնք ստիպված են կանգնել: Կամուրջների չափերը մեծացնելու դեպքում այդ խնդիրը չենք ունենա, ուղևորափոխադրումները նաև սահուն կիրականացվեն»,-ասաց նա:

Իզաբելլա Մուրադյանն ընդգծեց, որ թե բեռնափոխադրումների, թե տնտեսական հարցերի, թե զբոսաշրջության տեսանկյունից կամուրջը կարևոր ենթակառուցվածք  է լինելու: Ծրագրի ղեկավարի խոսքով, դա հատկապես կարևոր է ներմուծումների համար, որի համար դա հիմնական կիրառվող անցակետն է:

Ինչ վերաբերում է հին կամրջին,  ապա Իզաբելլա Մուրադյանը նշեց, որ այս պահին ծրագրի շրջանակներում այն նորոգվում ու ամրացվում է: Այն լինելու է որպես այլընտրանքային ճանապարհ՝ գերծանրաբեռնվածության կամ որևէ ռազմավարական նշանակության իրավիճակների պարագայում:

Ծրագրի ընդհանուր արժեքը 9 մլն եվրո է: Մոտավոր 7.3 մլն եվրոն  շինարարական բաղադրիչն է, 1.7 մլն-ը՝ տեխնիկական վերահսկողության: Ներդրումները Հայաստանի ու Վրաստանի կողմից են:

Աննա Գզիրյան
armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի ու Լեհաստանի տնտեսական զարգացման հեռանկարները. համատեղ ուսումնասիրություն• Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ԻԻՀ կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը• Վահան Քերոբյանը մասնակցել է Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին• Համաձայնագրի վավերացման արդյունքում Չինաստանը Հայաստանին 100 մլն յուանի չափով անհատույց օգնություն կտրամադրի• Հայաստանից Ռուսաստան արտահանումն անցած տարի կրկնակի ավելացել է. փորձագետ• Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Նորբերթ Ֆունկեի հետ• Քննարկվել են Հայաստան-Իրան առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր• Նախարար Նարեկ Մկրտչյանն ԱՄԿ ղեկավարի հետ քննարկել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ոլորտային համագործակցությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում այս պահին տիրող իրավիճակը• Քննարկվում է Հայաստանում գործազրկության ապահովագրության ինստիտուտի ներդրման հնարավորությունը․ նախարար Նարեկ Մկրտչյանը ԱՄԷ-ում հանդիպում է ունեցել «Դուբայ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի հետ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն